Top.Mail.Ru
ՀՀ ՍԴ անդամ (դատավոր) 1997-2020թթ.
Ֆելիքս Թոխյան
  • Ֆելիքս Թոխյանը ծնվել է 1956 թ. հունիսի 20-ին Ստեփանակերտում։
    1979 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը՝ գերազանցությամբ, ապա՝ 1982 թ. ՀՀ ԳԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան։ 1983 թ. աշխատել է նույն ինստիտուտում որպես լաբորանտ-հետազոտող, կրտսեր գիտաշխատող, գիտաշխատող։
    1991-1993 թթ. եղել է Երևանի «Գալիք» ինստիտուտի իրավաբանական ֆակուլտետի պետական իրավունքի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր։
    1993-1995 թթ. աշխատել է ՀՀ Գերագույն խորհրդում որպես մանդատային հանձնաժողովի փորձագետ։
    1995 թ. սեպտեմբերից աշխատել է ՀՀ կառավարման դպրոցում որպես պրոֆեսոր՝ պետաիրավական կրթաբլոկի ղեկավար։
    1991-1995 թթ. եղել է ՀՀ Գերագույն դատարանի ատենակալ։
    1997 թ. սեպտեմբերի 23-ին նշանակվել է ՀՀ սահմանադրական դատարանի անդամ։
    1998թ. ապրիլի 23-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նրան շնորհվել է դատավորի որակավորման բարձրագույն դաս:
    2003 թվականից Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, դասախոս է։
    Իրավաբանական գիտությունների թեկնածու է, 8 գրքի և մոտ 70 գիտական ու գիտահանրամատչելի հոդվածների հեղինակ։