Top.Mail.Ru
ՀՀ ՍԴ անդամ 2003-2009թթ.
Զինավոր Ղուկասյան
  • Զինավոր Ղուկասյանը ծնվել է 1939թ. մայիսի 25-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի Մարտունու շրջանի Ճարտար գյուղում։
    1947թ. ընդունվել և 1957թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։
    1958-1961թթ. ծառայել է խորհրդային բանակի շարքերում։
    1961թ. ընդունվել և 1966թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։
    1966-1970թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության Եղեգնաձորի շրջանի դատախազության քննիչ։
    1970-1978թթ. աշխատել է ՀՀ Մարտունու և Կալինինոյի շրջանների դատախազ։
    1978-1982թթ. աշխատել է ՀՀ դատախազության ընդհանուր հսկողության բաժնի և քննչական վարչության դատախազ։
    1982թ. ընտրվել է Երևան քաղաքի Շահումյանի շրջանի դատավոր՝ դատարանի նախագահ։
    1985թ. ընտրվել է ՀՀ գերագույն դատարանի անդամ։
    1998թ. ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր։
    1999թ. փետրվարի 11-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արդարադատության խորհրդի անդամ։
    1999թ. հունիսի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նրան շնորհվել է «Որակավորման բարձրագույն դասի դատավոր»-ի կոչում։
    2003թ. հունիսին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ սահմանադրական դատարանի անդամ։