Top.Mail.Ru
ՀՀ ՍԴ փոխնախագահ | ՀՀ ՍԴ անդամ (դատավոր) 1996-2003թթ. 2014-2020թթ.
Ալվինա Գյուլումյան
  • Ալվինա Գյուլումյանը ծնվել է 1956թ. հունվարի 20-ին Ադրբեջանում:
    1978թ. | ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։
    1978-1985թթ. | Հայաստանի փաստաբանների կոլեգիայի անդամ:
    1985-1996թթ. | Հայաստանի Գերագույն դատարանի անդամ։
    1996-2003թթ. | Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ։
    Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998թ. ապրիլի 23-ի հրամանագրով նրան շնորհվել է դատավորի որակավորման բարձրագույն դաս։
     1998-2001թթ. | սահմանադրական փոփոխությունների պետական հանձնաժողովի անդամ:
     1997-1999թթ. | Հայաստանում դատաիրավական բարեփոխումների պետական հանձնաժողովի անդամ:
     1997-2003թթ. | Հայաստանի Հանրապետության դատավորների միության նախագահ:
     2001-2003թթ. | դասավանդել Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում /մարդու իրավունքներ/:
     2003-2014թթ. | Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր:
     2012-2014թթ. | Մարդու իրավունքների եվրոպական դատարանի երրորդ բաժանմունքի նախագահի տեղակալ:
     2014թ. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ։