-
1970թ.
գերազանցությամբ ավարտել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, այնուհետեւ ուսանել է Երեւանի պետական համալսարանի ասպիրանտուրայում։
-
1973թ.
դասախոսական աշխատանքի է անցել Երեւանի պետական համալսարանում, ապա եղել է ավագ դասախոս, դոցենտ Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում։
-
1977-78թթ.
գիտական ստաժավորում է անցել Բելգրադի համալսարանում (Հարավսլավիա)։
-
1982-1987թթ.
աշխատել է տնտեսագետ-դասախոս Հայաստանի կոմկուսի Կենտկոմում։
-
1987թ.
նշանակվել է Կենտկոմի սոցիալ-տնտեսագիտական բաժնի վարիչ։
-
1990թ.
ընտրվել է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր, նույն թվականին՝ ԳԽ նախագահի տեղակալ։
-
1991թ.
ընտրվել է Հայաստանի Հանրապետության փոխնախագահ։
-
1991թ.
նոյեմբերից մինչեւ 1992թ. հուլիսը կատարել է նաեւ ՀՀ վարչապետի պարտականությունները։
-
1996թ.
փետրվարի 6-ին Ազգային Ժողովի կողմից նշանակվել է ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ։
-
1996 - 2009թթ.
ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնի խորհրդի նախագահ։
-
1997թ. դեկտեմբերին
ընտրվել է Ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի անդամ, 1997թ. հոկտեմբերից՝ նորանկախ երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների մշտական գործող կոնֆերանսի նախագահող եւ «Սահմանադրական արդարադատություն» միջազգային ամսագրի խմբագրական խորհրդի նախագահ։
-
1997 թվականից
Եվրախորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) անդամ է։
-
1998թ.
նոյեմբերից Սահմանադրական իրավունքի միջազգային ասոցիացիայի անդամ է։
-
2014-2017թթ.՝
Վենետիկի հանձնաժողովի Բյուրոյի անդամ:
-
2009 թ-ից`
Սահմանադրական արդարադատության համաշխարհային խորհրդաժողովի Բյուրոյի անդամ:
-
2014-2015թթ.`
Սահմանադրական արդարադատության համաշխարհային խորհրդաժողովի Բյուրոյի նախագահ:
-
1998թ. ապրիլի 23-ին
Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով նրան շնորհվել է դատավորի որակավորման բարձրագույն դաս։
-
1999թ. մարտին
պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը՝ «Սահմանադրական դատարանը պետական իշխանության համակարգում (համեմատական վերլուծություն)» թեմայով։