ՀՀ ՍԴ փոխնախագահ | ՀՀ ՍԴ անդամ (դատավոր) 1996-2018թթ.
Վոլոդյա Հովհաննիսյան
  • Վոլոդյա Հովհաննիսյանը ծնվել է 1948թ. հունիսի 15-ին Լենինականում։
    1967-1970 թթ. ծառայել է ռազմածովային նավատորմում։ 
    1976 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 
    Մինչև 1991թ. աշխատել է ԵՊՀ պետական, վարչական և միջազգային իրավունքի ամբիոնում որպես դասախոս։ 
    1991-1996 թթ. զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը։
    1996թ. փետրվարի 5-ին նշանակվել է ՀՀ սահմանադրական դատարանի անդամ, այնուհետև՝ ՀՀ սահմանադրական դատարանի փոխնախագահ։ 
    Իրավաբանական գիտությունների դոկտոր է, ավելի քան 40 գիտական հոդվածների և մենագրությունների հեղինակ։