Top.Mail.Ru
ՀՀ ՍԴ անդամ 1996-1997թթ.
Հենրիկ Խաչատրյան
  • Իրավաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ վաստակավոր իրավաբան, սահմանադրագետ, Արդարադատության պետական խորհրդական
    Ծնվել է 1939 թվականին մայիսի 22-ին, Լենինականում:
    Ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, դասավանդել նույն ֆակուլտետում:
    Աշխատել է շրջանային դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի առաջին տեղակալ, ԱԺ իրավաբանական բաժնի վարիչ, Սահմանադրական դատարանի անդամ:
    1995 թվականին եղել է ՌԴ տնտեսագիտության, ֆինանսների և իրավունքի ակադեմիայի անդամ:
    Հենրիկ Խաչատրյանի անունն է կրում Երևանի 199 միջնակարգ դպրոցը:
    Հենրիկ Խաչատրյանը բազմաթիվ հոդվածների և գրքերի, աշխատությունների հեղինակ է, համահեղինակ, որոնք վերաբերում են պետական, սահմանադրական իրավունքի և մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին։ Մահացել է 1998 թվականին: