Top.Mail.Ru
ՀՀ ՍԴ անդամ 1997-2010թթ.
Ռաֆայել Պապայան
  • Ռաֆայել Պապայանը ծնվել է 1942 թ. դեկտեմբերի 22-ին, դրամատուրգ Արամաշոտ Պապայանի ընտանիքում:
    1965թ. ավարտել է Երևանի Վ.Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտը:
    1965-1967թթ. աշխատել է Աշտարակի շրջանի Ուջան գյուղում ուսուցիչ:
    1967-1968թթ. Երևանի Վ.Բրյուսովի անվան ինստիտուտի ռուս գրականության ամբիոնի լաբորանտ էր, իսկ 1969թ.՝ Երևանի պետհամալսարանի գրական կապերի կաբինետում որպես լաբորանտ:
    1969-1971թթ. եղել է Տարտուի (Դորպատի) համալսարանի ասպիրանտ:
    1972թ. Տարտուի համալսարանում պաշտպանել է թեկնածուական թեզ:
    1972-1980թթ. եղել է Երևանի պետհամալսարանի դասախոս, այնուհետև՝ դոցենտ:
    1981-1982թթ. աշխատել է Երևանի պետհամալսարանի հայագիտության լաբորատորիայում որպես ավագ գիտաշխատող:
    1975թ. Հայկական Հելսինկյան խմբի կազմավորման նախաձեռնողներից և կազմակերպիչներից է (լեգալ գործող հասարակական կազմակերպություն, որը զբաղվում էր Խորհրդային Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարումների բացահայտումով և հրապարակումով):
    1982-1987թթ. եղել է քաղբանտարկյալ (Մորդովիայի խիստ ռեժիմի գաղութում, դատապարտվել է «Հակասովետական ագիտացիա և պրոպագանդա» մեղադրանքով՝ 4 տարի ազատազրկման, հետագա 2 տարի աքսորով, ազատվել է վաղաժամկետ՝ գորբաչովյան բարեփոխումների շրջանակում):
    1987-1988թթ.՝ գործազուրկ:
    1989թ.՝ Մարդու իրավունքների հայկական լիգայի հիմնադիր և նախագահ:
    1989թ. եղել է Երևանի պետական կոնսերվատորիայի հայագիտության ամբիոնի հիմնադիրը և վարիչը:
    1990-1995թթ. եղել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ, ԳԽ Նախագահության անդամ:
    1992-ից Մայր Աթոռ Ս.Էջմիածնի Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ է:
    1994-1997թթ. եղել է Ուղղափառության միջպառլամենտական վեհաժողովի քարտուղարության անդամ:
    1995թ. հունիսի 14-ին պարգևատրվել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու՝ Սուրբ Բարեպաշտ իշխան Դանիել Մոսկովյանի «ЗатрудывославуСвятойЦеркви» շքանշանով (Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Ալեքսի Բ-ի հրամանագիր, 1995, հունիսի 14):
    1995-1997թթ. եղել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր, գիտության, կրթության և մշակույթի մշտական հանձնաժողովի նախագահ:
    1997 թվականից ՀՀ սահմանադրական դատարանի անդամ է:
    1998թ. ստացել է Դատավորի որակավորման բարձրագույն դաս (ՀՀ Նախագահի թիվ ՆՀ-29 հրամանագիր, 1998, ապրիլի 23):
    2003թ. օգոստոսի 15-ին պարգևատրվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշանով (Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի թիվ 180 Կոնդակ, 2003, օգոստոսի 15):
    Հեղինակ էր բազմաթիվ աշխատությունների՝ հրապարակված Երևանում, Մոսկվայում, Ս.Պետերբուրգում, Տարտուում (Էստոնիա), Փարիզում և այլուր: Բացի գրականագիտական աշխատություններից (դրանց թվում «Ազգային տաղաչափության համեմատական տիպաբանություն» մենագրությունը, Երևան, 1981, ռուսերեն), հեղինակ է բանաստեղծական ժողովածուի («Տագնապներ». Բանաստեղծություններ. Երևան, «Նաիրի», 1991. «Անահիտին». Բանաստեղծություններ. Նախադպրոցական և դպրոցական տարիքի համար. – Երևան, «Ամրոց գրուպ», 2002):), թարգմանությունների, այդ թվում՝ Միսաք Մեծարենցի (Мисак Мецаренц. Лирика. Полное собрание. Ереван, 1997), Բուլատ Օկուջավայի (Булат Окуджава. Ночной разговор. Ереван, 2000. – 160 с.), բազմաթիվ հրապարակախոսական աշխատությունների (այդ թվում՝ «Маскитеррора», Ереван, «Арачэнтац», 1992), իրավունքի հիմնահարցերին առնչվող աշխատությունների, ի թիվս որոնց՝ «Христианские корни современного права» (Ереван, «Нжар», 2000), «Суд в библейском осмыслении» (Ереван, 2001), «Христианские корни современного права» (Москва, 2002), «Արդի իրավունքի քրիստոնեական ակունքները», Մ.Ա.Ս.Էջմիածին, 2002) մենագրությունները: