ՀՀ ՍԴ անդամ 1996-2003թթ.
Վլադիմիր Սահակյան
  • Վլադիմիր Սահակյանը ծնվել է 1933թ. հոկտեմբերի 26-ին Երևանում։
    1959թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, որից հետո աշխատանքի է անցել Երևանի պետական համալսարանի քրեագիտական գիտահետազոտական լաբորատորիայում։
    1984-1989թթ. ղեկավարել է քրեական իրավունքի ամբիոնը, եղել է իրավաբանական ֆակուլտետի գիտքարտուղար։ Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, 22 գիտական աշխատությունների հեղինակ։
    1996թ. փետրվարի 6-ին նշանակվել է ՀՀ ՍԴ-ի անդամ։