Top.Mail.Ru
Սահմանադրական դատարանի դատավոր
Երվանդ Հենրիկի Խունդկարյան
Սահմանադրական դատարանի դատավորի օգնական

Ծնվել է 1972 թվականին Երևան քաղաքում։

ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ, ԿՈՉՈՒՄ

Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբան

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

1994 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի երեկոյան բաժինը։

  • 1993-1994 թթ.
    աշխատել է Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանում՝ որպես քրեական գործերի դատական կոլեգիայի դատական նիստերի քարտուղար։
  • 1994-1996 թթ.
    զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի օրենսդրության համակարգման և դատական պրակտիկայի ամփոփման բաժնի ավագ խորհրդատուի, ապա Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի ավագ խորհրդատուի պաշտոնը։
  • 1998-1999 թթ.
    հանդիսացել է Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի ավագ խորհրդատու։
  • 1999-2001 թթ.
    աշխատել է Հայաստանի Հանրապետության քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանում՝ որպես դատավորի օգնական։
  • 2001-2008 թթ.
    աշխատել է Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի դատավոր։
  • 2008 թվականի հունվարի 1-ից
    հանդիսացել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:
  • 2008 թվականի հոկտեմբերի 8-ին
    Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր:
  • 2010 թվականի սեպտեմբերի 17-ին
    Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ։
  • 2010 թվականի հոկտեմբերի 28-ից մինչև 2014 թվականի օգոստոսի 1-ը
    հանդիսացել է Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի ուսումնական հանձնաժողովի նախագահ:
  • 2010-2013 թթ.
    հանդիսացել է Հայաստանի Հանրապետության դատական դպրոցի կառավարման խորհրդի նախագահ:
  • 2013 թվականի սեպտեմբերի 20-ին
    ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ՝ 4 տարի ժամկետով:
  • 2014 թվականի հուլիսի 25-ին
    Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամ՝ 4 տարի ժամկետով:
  • 2014 թվականի հուլիսի 31-ից մինչև 2018 թվականի հուլիսի 25-ը
    հանդիսացել է Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի հանձնաժողովի նախագահ:
  • 2016 թվականին
    հանդիսացել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ:
  • 2017 թվականի ապրիլի 28-ին
    Հայաստանի Հանրապետության դատավորների միության ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է «Հայաստանի Հանրապետության դատավորների միություն» հասարակական կազմակերպության նախագահ, որպիսի լիազորությունները 2020 թվականի սեպտեմբերի 18-ին վայր է դրել՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դատավոր ընտրվելու հանգամանքը։
  • 2017 թվականի դեկտեմբերի 22-ին
    ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ՝ 4 տարի ժամկետով:
  • 2018 թվականին
    հանդիսացել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ:
  • 2018 թվականի հուլիսի 20-ին
    Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ՝ 6 տարի ժամկետով:
  • 2018 թվականի սեպտեմբերի 13-ին
    Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 5-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահ՝ 6 տարի ժամկետով:
  • 2020 թվականի հունվարի 25-ին
    ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ, որպիսի լիազորությունները 2020 թվականի սեպտեմբերի 18-ին վայր է դրել՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դատավոր ընտրվելու հանգամանքը։
  • 2020 թվականի սեպտեմբերի 15-ին
    ՀՀ Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 7-րդ մասի հիմքով ՀՀ Ազգային ժողովի կողմից թիվ ԱԺՈ-007-Ա որոշմամբ ընտրվել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դատավոր, որպիսի պաշտոնը ՀՀ Ազգային ժողովի նիստում տրված երդմամբ ստանձնել է նույն թվականի սեպտեմբերի 18-ին:
  • 2021 թվականից մինչ օրս
    հանդիսանում է Եվրոպայի Խորհրդի Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովում (CEPEJ)  Հայաստանի Հանրապետության անդամ։
  • 2014-2015թթ., ինչպես նաև 2017 թվականից մինչ օրս
    դասավանդում է ՀՀ արդարադատության ակադեմիայում («ՀՀ քաղաքացիական դատավարության արդի հարցերը», «ՀՀ վարչական դատավարության արդի հարցերը» և «ՀՀ Սահմանադրության և սահմանադրական արդարադատության արդի հարցերը» թեմաներով)։
  • 2016-2019թթ.
    հանդիսացել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունք և քաղաքացիական դատավարություն մասնագիտացմամբ պետական քննական հանձնաժողովի նախագահ։
  • 2019 թվականից առ այսօր
    դասավանդում է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում («ՀՀ Վճռաբեկ դատարանի, Եվրոպական դատարանի նախադեպերի և ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումների իրավական գործողությունների ազդեցությունը ՀՀ իրավական համակարգում» և «Վարչական դատավարության արդի խնդիրներ» թեմաներով)։
  • 2022-2023թթ.
    Հանդիսացել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դատական իրավունք և փաստաբանություն, ինչպես նաև բիզնես իրավունք և միջազգային արբիտրաժ մասնագիտացմամբ պետական քննական հանձնաժողովի նախագահ։
  • 2014 թվականի սեպտեմբերի 18-ին
    Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով, Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, դատական համակարգի զարգացման գործում ներդրած ավանդի համար պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով:
  • 2017 թվականի դեկտեմբերի 29-ին
    Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ունեցած վաստակի համար շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում:
  • 2020 թվականի հունվարի 18-ին
    Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դատական համակարգերի համագործակցության ամրապնդման գործում ներդրած մեծ ավանդի համար պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մխիթար Գոշ» մեդալով:
  • 2013 թվականին
    Արդարադատության բնագավառում ունեցած ներդրման համար <<Հայաստանի Հանրապետության դատավորների միություն>> հասարակական կազմակերպության կողմից պարգևատրվել է պատվոգրով:
  • 2013 թվականին
    Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից պարգևատրվել է <<Ներսես Շնորհալու>> անվան հուշամեդալով։
  • 2013 թվականին
    Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի կողմից պարգևատրվել է պատվոգրով և հուշանվերով։
  • 2018 թվականին
    Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի կողմից պարգևատրվել է պատվոգրով և հուշանվերով։
  • 2018 թվականին
    Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայի կողմից պարգևատրվել է հուշամեդալով։

Այլ տվյալներ

1996 թվականից մինչև 1998 թվականը ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում:
Ամուսնացած է, ունի երկու որդի։

ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՄԵԹՈԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ