Top.Mail.Ru
Տեղեկատվական և ծրագրային ապահովման բաժնի վարիչ
Մարգարիտա Ղազարյան

Ծնվել է 1971 թվականի ապրիլի 23-ին Երևանում:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

1993 թվականին ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Կառավարման ավտոմատացված համակարգեր» ֆակուլտետը:

  • 1998-2006 թթ.
    աշխատել է ԱՄՆ պետդեպարտամենտի կրթության և մշակութային կապերի բյուրոյի կողմից հիմնված «Միջազգային հետազոտությունների և փոխանակման խորհուրդ»-ի՝ Ինտերնետի մատչելիության և ուսուցման ծրագրում  (IATP Armenia/IREX)՝ որպես կենտրոնի պատասխանատու, այնուհետև՝ որպես «Բաց վեբ արհեստանոց»-ի համակարգող: 
  • 2006-2008 թթ.
    աշխատել է Սահմանադրական դատարանում` որպես աշխատակազմի տեղեկատվական և ծրագրային ապահովման բաժնի առաջատար մասնագետ: 
  • 2008 թվականից առ այսօր
    աշխատում է Սահմանադրական դատարանում` որպես աշխատակազմի տեղեկատվական և ծրագրային ապահովման բաժնի վարիչ:
  • 2002-2004 թթ.
    աշխատել է Հայաստանի պետական գեղարվեստի ակադեմիայում՝ որպես Համակարգչային գեղարվեստական նախագծման ամբիոնի դասախոս: 
  • 1999 թվականին
    մասնակցել է «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ»-ի էլեկտրոնային հրատարակչության զարգացման ծրագրին (Պրահա)՝ ստանալով հավաստագիր: 
  • 2002 թվականին
    մասնագիտական վերապատրաստում է անցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան նախաձեռնությամբ կազմակերպված դասընթացին «Elements and Applications of Web Design» թեմայով  (Երևան)՝ ստանալով հավաստագիր: 
  • 2003 թվականին
    մասնագիտական վերապատրաստում է անցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան նախաձեռնությամբ կազմակերպված դասընթացին՝ «Computer Graphics Design» թեմայով (Երևան), ինչպես նաև «Եվրասիա համագործակցության հիմնադրամ»-ի կողմից  կազմակերպված դասընթացին «E-commerce Design» թեմայով  (Երևան): 
  • 2006 թվականին
    հանձնել է «HTML Programming» թեմայով մասնագիտական քննություն՝ ստանալով Ռուսաստանի Դաշնության «RetraTech» հավաստագրման կենտրոնի հավաստագիր: 
  • Արդարադատության 1-ին դասի խորհրդական

Այլ տվյալներ

Եղել է մի շարք պորտալների և կայքէջերի նախագծող և տեխնիկական համակարգող՝ Հայաստանի գրողների միություն (2002-2006 թթ.), "Arcaler Scorecard" վիրտուալ ինտելեկտուալ կապիտալի ռեյտինգային պորտալ (2007-2018 թթ.), Ինովացիոն և արդյունաբերական զարգացման հիմնադրամ (2015-2017 թթ.), «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոն (2016-2018 թթ.):
2005-2012 թթ. անդամակցել է «Իրավական ուղեցույց» հասարակական կազմակերպությանը։
«Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպության անդամ է:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:

ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՄԵԹՈԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ