Top.Mail.Ru
Հանրային կապերի և արարողակարգի բաժնի վարիչ
Նադյա Մոսոյան

Ծնվել է 1988 թվականին հոկտեմբերի 9-ին Շիրակի մարզի Ազատան գյուղում:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

2009 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի դիվանագիտության բաժնի բակալավրիատը

2012 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի դիվանագիտության բաժնի մագիստրատուրան

  • 2009-2013 թթ.
    աշխատել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) աշխատակազմի արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչության միջազգային նպատակային ծրագրերի բաժնում՝ որպես առաջին կարգի մասնագետ 
  • 2013-2015 թթ.
    աշխատել է ՀՀ ԱԻՆ աշխատակազմի արտաքին կապերի վարչության արարողակարգի և թարգմանության բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ
  • 2015-2016 թթ.
    աշխատել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության արարողակարգի և թարգմանության բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ
  • 2016-2018 թթ.
    աշխատել է ՀՀ ԱԻՆ աշխատակազմի արտաքին կապերի վարչության արարողակարգի և թարգմանության  բաժնում՝ որպես  գլխավոր մասնագետ 
  • 2018-2019 թթ.
    աշխատել է ՀՀ ԱԻՆ արտակարգ իրավիճակների քաղաքականության մշակման և միջազգային համագործակցության վարչության միջազգային համագործակցության երրորդ բաժնում՝ որպես բաժնի պետ
  • 2019 թ. օգոստոս-նոյեմբեր ամիսներին
    եղել է ՀՀ ԱԻՆ ԱԻ քաղաքականության մշակման և միջազգային համագործակցության վարչության պետի  տեղակալ
  • 2019-2022 թթ.
    եղել է ՀՀ ԱԻՆ արտաքին կապերի վարչության պետ
  • 2024 թ.
    նշանակվել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի հանրային կապերի և արարողակարգի բաժնի վարիչ