Top.Mail.Ru
Անձնակազմի կառավարման բաժնի վարիչ
Վահագն Հարությունյան

Ծնվել է 1971 թվականի սեպտեմբերի 18-ին Երևանում:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

1996 թվականին ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հաշվողական տեխնիկայի ֆակուլտետը

2000 թվականին ավարտել է «Երևան» համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը

2009 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը

Մասնագիտական վերապատրաստում է անցել.

Մասնագիտական որակավորման դասընթացներ Մասնակցել է կիբերհանցավորությանը և տեղեկատվական անվտանգությանը, անձնական տվյալների պաշտպանությանը, թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը և անչափահասների առցանց անվտանգությանը վերաբերվող բազմաթիվ դասընթացների (ԵԽ, ԵՄ, Ինտերպոլ, Եվրոպոլ,ՄԱԿ)

  • 1990-1991թթ.
    աշխատել է Երևանի ավտոդողերի գործարանում՝ որպես 3-րդ կարգի փականագործ

  • 1996-2002 թթ.
    աշխատել է ՀՀ Սահմանադրական դատարանում՝ որպես հաշվապահ

  • 2002-2020 թթ.
    ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություններում զբաղեցրել է բաժանմունքի պետի, բաժնի պետի պաշտոններ

  • 2012-2015 թթ.
    հանդիսացել է ԵԽ «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» կոնվենցիայի ՀՀ ներկայացուցիչ
  • 2016-2019 թթ.
    հանդիսացել է ԵԽ «Կիբեռհանցագործությունների մասին»  կոնվենցիայի ՀՀ ներկայացուցիչ
  • 2020-2022 թթ.
    աշխատել է «Հայփոստ» ՓԲԸ-ում՝ որպես անվտանգության վարչության պետ
  • 2022 թվականի նոյեմբերի 23-ից 2023 թվականի հունիսի 6-ը
    եղել է ՀՀ ՍԴ նախագահի օգնական
  • 2023 թվականի հունիսի 6-ից մինչ օրս
    հանդիսանում է ՍԴ տեղեկատվական անվտանգության պատասխանատու
  • 2025 թվականի հոկտեմբերի 16-ին
    նշանակվել է ՍԴ անձնակազմի կառավարման բաժնի վարիչ
  • 2005-2006 թթ.
    դասավանդել է ինֆորմատիկայի պետական քոլեջում
  • 2014-2017 թթ.
    դասավանդել է  ՀՀ արդարադատության ակադեմիայում 

Այլ տվյալներ

1993-1994 թթ. պարտադիր զինվորական ծառայություն է անցել ՀՀ ՆԳՆ ներքին զորքերում: Մարտական գործողությունների մասնակից է։
Տիրապետում է հայերենին, ռուսերենին, անգլերենին: