Top.Mail.Ru

ՍԴ ԴԱՏԱՎՈՐ Ա. ԹՈՒՆՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ VI ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

20 նոյեմբերի 2023թ.

Սահմանադրական դատարանի դատավոր Արաիկ Թունյանը մասնակցել է 2023 թվականի նոյեմբերի 16-17-ը Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում կայացած  Եվրասիական տնտեսական միության դատարանի VI միջազգային համաժողովին, որտեղ հանդես է եկել զեկույցով։ 
«Միության դատարանի գործունեության ազդեցությունը ԵԱՏՄ իրավակարգի ձևավորման վրա» խորագիրը կրող համաժողովի  ընթացքում քննարկվել են դատարանի դերը ԵԱՏՄ իրավակարգի ձևավորման գործում, ԵՏՀ և Միության անդամ երկրների կանոնաստեղծ և իրավակիրառ պրակտիկայի զարգացումը, ազգային դատարանների հետ դատական երկխոսության առանձնահատկությունները։ 
Համաժողովի մասնակիցները քննարկել են նաև միջազգային դատարանների պրակտիկայի  նորարարություններն ու միտումները, ԵԱՏՄ  իրավունքի ոլորտային դրույթների կիրառման արդի հարցեր։