ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՎԱՆԱՁՈՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ
2022 թվականի մարտի 16-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Վանաձորի պետական համալսարանի իրավագիտության բաժնի ուսանողներին:
Սահմանադրական դատարանի նախագահն ուսանողների հետ հանդիպման ընթացքում ողջունել է նրանց՝ Բարձր դատարան ճանաչողական և ուսուցողական այց կատարելու նախաձեռնությունը: Հանդիպման ընթացքում Արման Դիլանյանը պատասխանել է ուսանողների հարցերին և ներկայացրել Սահմանադրական դատարանի լիազորությունները, գործերի քննության կարգը, Սահմանադրական դատարանի կողմից ընդունվող որոշումների առանձնահատկությունները, ինչպես նաև անդրադարձել է պետական կառավարման համակարգում դատական իշխանության դերին:
Հանդիպման ավարտին Արման Դիլանյանը հորդորել է երիտասարդներին՝ ապագայում իրենց համալսարանական գիտելիքները ծառայեցնել ի նպաստ Հայաստանի Հանրապետության զարգացման:
5 դեկտեմբերի 2025թ.
ԷԴԳԱՐ ՇԱԹԻՐՅԱՆՆ ԸՆՏՐՎԵԼ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ
4 դեկտեմբերի 2025թ.
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
19 նոյեմբերի 2025թ.
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԵՐՎԱՆԴ ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: