Top.Mail.Ru
4 դեկտեմբերի 2025թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ

2025 թվականի դեկտեմբերի 3-ին Սահմանադրական դատարան են այցելել  Հայ-ռուսական համալսարանի Իրավագիտության ինստիտուտի 2֊րդ կուրսի ուսանողները: Ապագա իրավաբաններին ընդունել է ՍԴ նախագահ Արման Դիլանյանը: 

Ողջունելով ուսանողներին ՍԴ նախագահը  ներկայացրել է Բարձր դատարանի առաքելությունը, լիազորությունների շրջանակը և գործունեության առանձնահատկությունները։  Ուսանողների հարցերին ի պատասխան Արման Դիլանյանն անդրադարձել է Բարձր դատարանի միջազգային կապերին, դատարանում տեղի ունեցող շարունակական  ինստիտուցիոնալ բարեփոխումներին, դատական իշխանության դերակատարմանը՝ պետական կառավարման համակարգում:  Քննարկվել են ՀՀ-ում իրավական ու սահմանադրական մշակույթի զարգացման հեռանկարները, սահմանադրական արդարադատության առանձնահատկությունները: 

Սահմանադրական դատարանի նախագահը նշել է, որ Բարձր դատարանը մեծապես կարևորում է երիտասարդների հետ նման ձևաչափի հանդիպումները, որոնք լավ հնարավորություն են ինչպես անկաշկանդ քննարկելու մասնագիտական ոլորտին վերաբերող հարցերը, այնպես էլ լսելու նոր սերնդի իրավաբանների կարծիքներն ու դիտարկումները: Արման Դիլանյանն ուսանողներին հորդորել է չընկրկել դժվարությունների առաջ և մասնագիտական ուղին հարթել կայուն գիտելիքների և ամուր կամքի միջոցով: 
 

Նորություններ