Top.Mail.Ru
13 հոկտեմբերի 2026թ.

ՍԴ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԵՏ

    2026 թվականի հոկտեմբերի 12-ին ՍԴ նախագահի պաշտոնում պաշտոնավարման 6-ամյա ժամկետի ավարտի կապակցությամբ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը  հանդիպում է ունեցել Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: 

    Վարչապետը շնորհակալություն է հայտնել Արման Դիլանյանին գործունեության և պետության համար բարդ ժամանակաշրջանում ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար։  

    Արման Դիլանյանն անդրադառնալով 6 տարիների ընթացքում ծավալած գործունեությանը, նշել է, որ Բարձր դատարանի դատավորների և աշխատակազմի համատեղ աշխատանքի շնորհիվ հաղթահարվել են բազմաթիվ մարտահրավերներ, ինչի արդյունքում Սահմանադրական դատարանը եղել է և՛ ժողովրդի, և՛ պետության կողքին։

    Արման Դիլանյանը կշարունակի պաշտոնավարել որպես ՍԴ դատավոր: 

ՀՀ վարչապետի հետ հանդիպման մանրամասները կից հղումով. https://www.youtube.com/watch?v=exlqg19DCvg&t=2s

Նորություններ