ՍԴ ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՆՈՐԸՆՏԻՐ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՎԻԹ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻՆ
2024 թվականի մայիսի 30-ին տեղի ունեցավ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը ստանձնած դատավոր Դավիթ Խաչատուրյանի ներկայացումը Բարձր դատարանի դատավորներին և աշխատակազմին:
Արարողակարգային միջոցառման մեկնարկին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը ներկայացնելով դատավորին՝ մաղթեց արդյունավետ պաշտոնավարում, ինչպես նաև հույս հայտնեց, որ դատավոր Դավիթ Խաչատուրյանն իր ամենօրյա գործունեությամբ կնպաստի մեր երկրում սահմանադրական արդարադատության, իրավունքի գերակայության և սահմանադրականության ամրապնդմանը:
Դատավոր Դավիթ Խաչատուրյանն իր խոսքում նշեց, որ իր համար մեծ պատիվ է Հայաստանի Հանրապետության ժողովրդի վստահությունը վայելող Ազգային Ժողովի կողմից Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվելը՝ հույս հայտնելով, որ ՍԴ մյուս դատավորների և աշխատակազմի հետ համատեղ արդյունավետ համագործակցության արդյունքում, կկարողանա իր գիտելիքներն ու փորձը ծառայեցնել սահմանադրական արդարադատության խնդրիների լուծմանը:
Միջոցառման ընթացքում Սահմանադրական դատարանի դատավոր Դավիթ Խաչատուրյանին հանձնվեցին Սահմանադրական դատարանի դատավորի հատուկ համազգեստը՝ պատմուճանը, ինչպես նաև Սահմանադրական դատարանի դատավորի ձևաթղթերը:
12 փետրվարի 2025թ.
Պարզաբանումներ Սահմանադրական դատարանի 1766 որոշման վերաբերյալ
11 փետրվարի 2025թ.
ՀԱՂՈՐԴՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ 2024 Թ. ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
29 հունվարի 2025թ.
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
27 հունվարի 2025թ.
Պարզաբանումներ Սահմանադրական դատարանի 1729 որոշման վերաբերյալ
20 դեկտեմբերի 2024թ.
Պարզաբանումներ Սահմանադրական դատարանի 1691 որոշման վերաբերյալ
3 հուլիսի 2023թ.
Սահմանադրական դատարանի 2023թ. ՍԴՈ-1680 որոշումը Հռոմի ստատուտի վերաբերյալ
24 հունվարի 2025թ.
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄ
24 հունվարի 2025թ.
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄ
20 դեկտեմբերի 2024թ.
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄ
5 դեկտեմբերի 2024թ.
ՍԴ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԱՆ ԴԻԼԱՆՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՍԻՎԻԼՆԵԹԻՆ
2 դեկտեմբերի 2024թ.
ՍԴ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԱՆ ԴԻԼԱՆՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ FACTOR TV-ԻՆ
19 դեկտեմբերի 2024թ.
ՍԴ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ (ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ) ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՌԱՋԻՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԻՍՏԻՆ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: