Top.Mail.Ru
8 հուլիսի 2026թ.

ՍԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԻԵԴ-Ի` ԲԱՐՁՐ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՑԱՆՑԻ ԽՈՐՀՐԴԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախագահի հրավերով 2026 թվականի հունիսի 4-5-ը Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական Նաիրա Հովհաննիսյանը՝ որպես ՍԴ կողմից ՄԻԵԴ Բարձր դատարանների ցանցի համակարգող, Ստրասբուրգում` Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, մասնակցել է Բարձր դատարանների ցանցի տարեկան համաժողովին:

«Բիզնես և մարդու իրավունքներ» խորագիրը կրող համաժողովի  ընթացքում  քննարկվել են ազգային դատարանների դերակատարությունը բիզնես շահերի և մարդու իրավունքների պաշտպանության հավասարակշռության ապահովման գործում, ինչպես նաև անձնական տվյալների պաշտպանության արդի մարտահրավերները, շրջակա միջավայրի պաշտպանության և կորպորատիվ պատասխանատվության հիմնահարցերը։

Համաժողովին հաջորդել են «Թվայնացում. արհեստական բանականության գործիքներ, տեղեկատվական տեխնոլոգիաների լուծումներ` փաստաթղթերի կառավարման և գործերի մշակման համար» թեմայով աշխատանքային քննարկումները: ՍԴ նախագահի խորհրդական Նաիրա Հովհաննիսյանը ներկայացրել է ՀՀ Սահմանադրական դատարանի փորձը նշված ուղղություններով՝ անդրադառնալով դատարանում կիրառվող թվային գործիքներին և փաստաթղթերի կառավարման ու գործերի մշակման ոլորտում ներդրված լուծումներին։
 

Նորություններ