Top.Mail.Ru

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2024 թվականի փետրվարի 13-ի նիստում Սահմանադրական դատարանը քննության է առել «Արուսյակ Ալեքսանյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը: Նշված գործով Սահմանադրական դատարանը ձայների հավասարության հետևանքով ըստ էության որոշում չի ընդունել, ուստի՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ Արուսյակ Ալեքսանյանի դիմումը համարվում է մերժված, որի մասին հայտարարվել է նիստերի դահլիճում: