Top.Mail.Ru

13 սեպտեմբերի 2022 թ.

2022 թվականի սեպտեմբերի 13-ի նիստում Սահմանադրական դատարանը քննության է առել «Աղվան Հովսեփյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Նշված գործով Սահմանադրական դատարանը ձայների հավասարության հետևանքով ըստ էության որոշում չի ընդունել, ուստի՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ Աղվան Հովսեփյանի դիմումը համարվում է մերժված, որի մասին հայտարարվել է նիստերի դահլիճում: