Top.Mail.Ru

22 նոյեմբերի 2021 թ.

Տեղեկացնում ենք, որ «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ» պարբերականը վերսկսել է իր համարներում գիտական հոդվածների տպագրության նախկինում ձևավորված պրակտիկան:
Այս կապակցությամբ պարբերականի խմբագրությունը հրավիրում է իրավական հիմնախնդիրներով հետաքրքրված գիտնականներին, այդ թվում նաև՝ ասպիրանտներին՝ տպագրելու իրենց հոդվածները նշված պարբերականում:
Հայտնում ենք նաև, որ տպագրվող հոդվածները ենթակա են պարտադիր գրախոսման կամ երաշխավորման: Պարբերականում տպագրվող հոդվածներին ներկայացվող պահանջներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով https://concourt.am/constitutional-court/bulletin-of-the-constitutional-court