8 սեպտեմբերի 2021թ.

Տեղեկացնում ենք, որ Սահմանադրական դատարանը 2021 թվականի սեպտեմբերի 7-8-ի նիստերում քննության է առել «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-5.1-րդ մասերի և 422-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը և հաշվի առնելով, որ նշված գործի վերաբերյալ ձայների հավասարության հետևանքով ըստ էության որոշում չի ընդունվել, ուստի համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 9-րդ մասի՝ նշված դիմումը համարվում է մերժված, որի մասին հայտարարվել է նիստերի դահլիճում: