Top.Mail.Ru

9 հունիսի 2022 թ.

Մարդու իրավունքների պաշտպանը, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավակարգավորմամբ, 2022 թվականի մայիսի 20-ին դիմել է Սահմանադրական դատարան` «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-5.1-րդ մասերի և 422-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով դիմումը հետ վերցնելու:
Սահմանադրական դատարանը, հիմք ընդունելով Մարդու իրավունքների պաշտպանի 2022 թվականի մայիսի 20-ի դիմումը և առաջնորդվելով վերոհիշյալ հոդվածով, «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-5.1-րդ մասերի և 422-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով դիմումը վերադարձրել է դիմողին` Մարդու իրավունքների պաշտպանին: