Top.Mail.Ru

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ՝ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

31 օգոստոսի 2022թ.
2022 թվականի օգոստոսի 31-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Էմիլ Օսկոնբաևին՝ Անկախության օրվա առթիվ:
 Շնորհավորելով իր գործընկերոջն ազգային տոնի առթիվ՝ Արման Դիլանյանը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի պատրաստակամությունը՝ զարգացնելու փոխադարձ վստահության և բարեկամության վրա հիմնված հարաբերությունները Ղրղզստանի Հանրապետության սահմանադրական դատարանի հետ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ բազմակողմ հարթակներում, մասնավորապես՝ Սահմանադրական վերահսկողության մարմինների եվրասիական ընկերակցության շրջանակներում: