Top.Mail.Ru

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ՄՈԼԴՈՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ՝ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

27 օգոստոսի 2022թ.
2022 թվականի օգոստոսի 27-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Դոմնիկա Մանոլեին՝ Անկախության օրվա առթիվ:
Բարեմաղթանքներ հղելով գործընկերոջը՝ Արման Դիլանյանը հույս է հայտնել, որ երկու դատարանների միջև փոխադարձ հարգանքի ու վստահության և ժողովրդավարական արժեքների հանդեպ հարգանքի վրա խարսխված ամուր գործակցությունը կշարունակի զարգանալ՝ ի նպաստ հայ-մոլդովական բարեկամության: Արման Դիլանյանը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի հանձնառությունը՝ հնարավոր բոլոր ուղղություններով զարգացնելու համագործակցությունը Մոլդովայի Հանրապետության սահմանադրական դատարանի հետ Եվրոպական սահմանադրական դատարանների խորհրդաժողովի շրջանակներում: