Top.Mail.Ru

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

1 սեպտեմբերի 2022թ.
2022 թվականի սեպտեմբերի 1-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Իվան Ֆիաչանին՝ Սահմանադրության օրվա առթիվ:
Շնորհավորելով իր գործընկերոջը Սահմանադրության օրվա առթիվ՝ Արման Դիլանյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը մեծապես կարևորում է Սլովակիայի Հանրապետության սահմանադրական դատարանի հետ համագործակցության շարունակական ամրապնդումը սահմանադրական արդարադատության ու իրավունքի գերակայության ոլորտներում: Արման Դիլանյանը վերահաստատել է Սահմանադրական դատարանի պատրաստակամությունը՝ խորացնելու միջդատարանական գործընկերությունը նաև բազմակողմ հարթակներում, մասնավորապես՝ Եվրոպական սահմանդրական դատարանների խորհրդաժողովի շրջանակներում: