Top.Mail.Ru

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

9 սեպտեմբերի 2022թ.
2022 թվականի սեպտեմբերի 9-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Աբդուլխաֆիզ Աշուրզոդային Անկախության օրվա առթիվ: 
Շնորհավերելով իր արտասահմանցի գործընկերոջը ազգային տոնի առթիվ՝ Արման Դիլանյանը հույս է հայտնել, որ փոխադարձ վստահության վրա հիմնված միջպետական հարաբերությունները ամուր հիմք կհանդիսանան միջդատարանական համագործակցության հետագա զարգացման համար նաև «Սահմանադրական վերահսկողության մարմինների եվրասիական ընկերակցության» շրջանակներում: