Top.Mail.Ru

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՏՐԻԲՈՒՆԱԼԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ

3 մայիսի 2022թ.
2022 թվականի մայիսի 3-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության սահմանադրական տրիբունալի նախագահ Յուլյա Փշիլեմբսկային ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա առթիվ:
Շնորհավորելով գործընկերոջը՝ Արման Դիլանյանը կարևորել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի և Լեհաստանի Հանրապետության սահմանադրական տրիբունալի միջև երկկողմանի կապերի շարունակական զարգացումը ու հայ-լեհական իրավական համագործակցության ամրապնդումը:
Արման Դիլանյանը մաղթել է Յուլյա Փշիլեմբսկային  քաջառողջություն, իսկ լեհ բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, բարգավաճում և բարօրություն: