Top.Mail.Ru

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ՆՈՐՎԵԳԻԱՅԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ

17 մայիսի 2022թ.
2022 թվականի մայիսի 17-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորվեգիայի Թագավորության գերագույն դատարանի նախագահ Տորիլ Մարի Ույեին ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա առթիվ: 
Մաղթելով նորվեգացի գործընկերոջը քաջառողջություն, իսկ Նորվեգիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն՝ Արման Դիլանյանը հույս է հայտնել, որ մոտ ապագայում կստեղծվեն պատեհ առիթներ՝ երկկողմանի համագործակցության օրակարգը քննարկելու համար: