Top.Mail.Ru

ԱՐՄԱՆ ԴԻԼԱՆՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ՎԱԼԵՐԻ ԶՈՐԿԻՆԻՆ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

12 հունիսի 2022թ.
Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանի նախագահ Վալերի Զորկինին՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ:
Շնորհավորելով ռուս գործընկերոջը պետական տոնի առթիվ՝ Արման Դիլանյանը նշել է, որ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը պարարտ հող են ստեղծում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության դատաիրավական համակարգերի, մասնավորապես սահմանադրական դատարանների միջև հետագա փոխշահավետ համագործակցության զարգացման համար: