Top.Mail.Ru

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԱՆ ԴԻԼԱՆՅԱՆԻ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՌԱՖԱՅԵԼ ՔՈԹԱՆՋՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

13 հունիսի 2022թ.
Խոր ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի մահվան մասին:
Իր յուրահատուկ դերասանական ոճով ու բազում ներկայացումներում ու ֆիլմերում կերտած ինքնատիպ դերերով Ռաֆայել Քոթանջյանը հանդիսատեսների հիշողության մեջ մշտապես կմնա որպես հայ դերասանի և մտավորականի օրինակ, որի արվեստը մեծապես սիրված էր Հայաստանում և Սփյուռքում: 
Սրտի խորը կսկիծով զորակցության խոսքերս եմ հղում Ռաֆայել Քոթանջյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, բարեկամներին, բոլոր ընկերներին ու նրա արվեստի սիրահարներին։