Top.Mail.Ru

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ 1 (109) 2023

ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԿԱՅԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ամփոփագիր

Հոդվածը նվիրված է անձեռնմխելիության ինստիտուտի կայացման հիմնախնդիրների և դրա էության հետազոտմանը։
 Ուսումնասիրելով անձեռնմխելիության ինստիտուտի ծագումնաբանությունը՝ հետազոտության ընթացքում առանձին ուշադրություն է դարձվել ժամանակակից պայմաններում անձեռնմխելիության ինստիտուտի դերի, նշանակության և ապահովման առանձնահատկություններին: Վերլուծելով առկա իրավակարգավորումները՝ փաստվել է, որ անձեռնմխելիության ինստիտուտը ոչ թե անձնական արտոնություն է, այլ պաշտոնեական լիազորությունները անխափան և անխոչընդոտ կատարելու համար հավելյալ երաշխիք: 
Հիմնաբառեր. անձեռնմխելիություն, իմունիտետ, պատգամավոր, ընտրական իրավունք, իրավական կարգավիճակ:
 

DOI: https://doi.org/10.59560/18291155-2023.1-61