Top.Mail.Ru

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ 1 (109) 2023

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԻՐԱՎԱՍՏԵՂԾ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԱՄՐԱԳՐՄԱՆ ՈՐՈՇ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ

Ա. ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ամփոփագիր

Հոդվածը նվիրված է անմիջական ժողովրդաիշխանության իրացման ձևերից՝ ժողովրդական իրավաստեղծ նախաձեռնության, Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ ամրագրման հետ կապված առավել առանցքային հիմնահարցերին, որոնք էականորեն խոչընդոտում են այս ինստիտուտի կիրարկմանը: Պատահական չէ, որ 2015 թվականից մինչ օրս արձանագրվել է այս ինստիտուտի կիրառման միայն մեկ դեպք, որն էլ, ի թիվս այլնի, նաև հոդվածում ներկայացված հիմնահարցերի պատճառով լիարժեք չի իրականացվել:
Հոդվածի նպատակն է ուսումնասիրել ժողովրդական իրավաստեղծ նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությունը, վեր հանել առավել առանցքային բնույթ ունեցող խնդիրները և ներկայացնել ժողովրդական իրավաստեղծ նախաձեռնության ինստիտուտի կատարելագործման վերաբերյալ հիմնավորված առաջարկներ:
Ըստ այդմ, սույն հոդվածում հետազոտվում են ժողովրդական իրավաստեղծ նախաձեռնության իրականացման համար օրենսդրությամբ սահմանված որոշ շեմեր, ժողովրդական օրենսդրական նախաձեռնության առարկայի հետ կապված որոշ հարցեր, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ որպես այս ինստիտուտի իրականացման գործընթացի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմնի սահմանադրաիրավական կարգավիճակի հիմնախնդիրը, հանրաքվեով ընդունված օրենքների և Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքների միջև իրավաբանական ուժի հարաբերակցության հարցը և ժողովրդական իրավաստեղծ նախաձեռնության իրականացման կառուցակարգի որոշ «դետալներ»:
Հիմնաբառեր. ժողովրդական օրենսդրական նախաձեռնություն, ժողովրդական սահմանադրական նախաձեռնություն, միջազգային փորձ, Կենտրոնական ընտրական հանձնաժողով, Ազգային ժողով, իրավաբանական ուժ, հանրաքվե:
 

DOI: https://doi.org/10.59560/18291155-2023.1-95