ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ
Ամփոփագիր
Ժողովրդավարական հասարակությունում արգելքներն ու սահմանափակումները կիրառվում են մարդասիրական նպատակներով և հանդիսանում են մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջոց։ Ժողովրդավարությունն անհնար է պատկերացնել առանց մարդու իրավունքների, միևնույն ժամանակ` առանց տարբեր վարչական գործողությունների հետևանքով կամ դրանցից անկախ առաջացած արգելքների և սահմանափակումների: Վարչական գործունեության արգելքներն ունեն հատուկ նշանակություն՝ որպես հասարակական կյանքի որոշակի ոլորտի բնականոն զարգացումն ապահովող ուղիներ։ Հոդվածում անդրադարձ է կատարվել վարչական գործունեության ընթացքում առաջացող «արգելք» և «սահմանափակում», ինչպես նաև «վեճ» և «տարաձայնություն», «վիճելի իրավիճակ» եզրույթների հասկացություններին՝ յուրովի մեկնաբանելով դրանց նմանություններն ու տարբերությունները, միևնույն ժամանակ դիտարկելով վարչական և այլ հանրային իրավունքի վեճերը որպես իրավական հակամարտություններ, որոնք ծագում են պետական մարմինների կամ մասնավոր սուբյեկտների միջև փոխգործակցության ոլորտում: Հեղինակի կողմից վարչական գործունեության սահմանափակման հիմնահարցերի հետ մեկտեղ դիտարկվել են վարչական գործունեության արգելքների (սահմանափակումների) հաղթահարման ուղիները, այն է՝ վարչական գործի ամբողջական և օբյեկտիվ ուսումնասիրությունը, պետական մարմինների, հսկողություն կամ վերահսկողություն իրականացնող մարմինների հետ համագործակցությունը, վարչական մարմնում աշխատանքի արդյունավետ կազմակերպումն ու զարգացումը։ Նշված ուղիները կարող են նպաստել ոչ միայն արտաքին և ներքին խոչընդոտների հաղթահարմանը, այլև վարչարարության պատշաճ իրականացման արդյունքում իրավաչափ վարչական ակտ ընդունելուն։
Հիմնաբառեր. վարչական գործունեություն, արգելք, վեճ, տարաձայնություն, սահմանափակում, հայեցողական լիազորություն, հաղթահարման ուղի։
DOI: https://10.59560/18291155-2025.4-284
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: