ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱՁԱՅՆԱԳՐՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Ամփոփագիր
ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգիրքը (այսուհետ նաև՝ ՔԴՕ) որոշակիորեն լուծելով քննչական գործողությունների ընթացքում տեխնիկական միջոցների իրավական կարգավորման հարցը, այնուամենայնիվ, իրավակիրառ գործունեության ընթացքում հանգեցրել է դրա կիրառման կարգի տարբեր դրսևորումների՝ ձևավորելով հակասական և քրեական դատավարության հիմնարար սկզբունքների էությանը ոչ համահունչ քննչական պրակտիկա։
Հոդվածի շրջանակներում քննարկման առարկա են դարձվում քննչական գործողությունների ընթացքում պարտադիր տեսաձայնագրման պահանջի պայմաններում գործնականում հաճախ հանդիպող խնդիրներն ու դրանց լուծման կառուցակարգերը։
Գիտակցելով ՀՀ-ում քննիչների աշխատանքային ծանրաբեռնվածության աստիճանը` միևնույն ժամանակ անընդունելի ենք համարում տեսաձայնագրման ամբողջականության, տեսանելիության և լսելիության պահանջը բովանդակային առումով չպահպանելը և գտնում ենք, որ ոչ պատշաճ տեսաձայնագրված քննչական գործողությունը կարող է առաջացնել տարաբնույթ դատավարական բարդություններ՝ դատարանում հետազոտելու անհնարինությունից մինչև ապացույցի անթույլատրելիության։
Խնդրո առարկա իրավիճակին անդրադառնալու անհրաժեշտությունն ավելի է սրվում այն հանգամանքի հաշվառմամբ, որ ՀՀ օրենսդիրը, ըստ էության, հրաժարվելով պահպանողական քրեադատավարական մտածողությունից, ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգրքով առաջին փորձն է կատարել կարգավորելու դատավարության ընթացքում տեխնիկական միջոցների կիրառման հարցը։
Տվյալ հանգամանքով պայմանավորված` օբյեկտիվ անհրաժեշտություն է առաջանում քննարկման առարկա դարձնել քրեական դատավարությունում տեխնիկական միջոցների արդյունավետ կիրառման կարգն ու պայմանները։
Իրավունքի համեմատական, համակարգային և այլ մեթոդների կիրառմամբ հոդվածում հիմնավորվում է քրեական դատավարության ընթացքում քննչական գործողությունների պատշաճ տեսաձայնագրության առանձնահատուկ կարևորությունն ու նշանակությունը, ինչպես նաև բացահայտվում է դրա կրիմինալիստիկական բովանդակությունը։
Հիմնաբառեր. քննչական գործողություններ, քննչական գործողության արձանագրություն, տեսաձայնագրություն, տեխնիկական միջոցներ:
DOI: https://10.59560/18291155-2026.1-283
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: