ՉՃԱՆԱՉՎԱԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ամփոփագիր
Հոդվածում հեղինակի կողմից ներկայացվում են չճանաչված պետությունների իրավական կարգավիճակի ընդհանուր օրինաչափություններն ու առանձնահատկությունները։ Անդրադարձ է կատարվում ազգերի ինքնորոշման իրավունքին, այդ իրավունքի իրացման խնդրին, նշանակությանը, դերին ու բովանդակությանը։ Առանձին վերլուծության են ենթարկվել չճանաչված պետություններին ներկայացվող չափանիշների վերաբերյալ առանձին հեղինակների տեսակետներն ու մոտեցումները, ինչպես նաև գոյություն ունեցող միջազգային փորձն ու պրակտիկան։ Փորձ է արվել չճանաչված պետությունների հիմնախնդրի ուսումնասիրությունն իրականացնել նաև տարածքային զինված հակամարտությունների համատեքստում, որոնց արդյունքում առաջացել են այդ պետությունները։ Առանձին անդրադարձ է կատարվել նորաստեղծ կամ նորանկախ պետությունների սահմանների խնդրին և այդ հարցով ՄԱԿ-ի Միջազգային դատարանի (Մալիի Հանրապետության և Բուրկինա Ֆասոյի միջև վեճով) 1986 թվականի դեկտեմբերի 22-ի որոշմանը և uti possidetis սկզբունքի վերաբերյալ հայտնած դիրքորոշմանը։
Հիմնաբառեր. չճանաչված պետություն, ազգերի ինքնորոշում, հակամարտություն, սահմաններ, ճանաչում, մասնակի ճանաչում, կարգավիճակ, իրավական բնութագրիչ։
DOI: https://doi.org/10.59560/18291155-2024.2-163
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: