ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ՝ ԿՐՈՆԱԿԱՆ ԲԱԶՄԱԿԱՐԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
Ամփոփագիր
Հոդվածում քննարկվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու իրավական կարգավիճակը կրոնական բազմակարծության համատեքստում։ Վերլուծվում է Եկեղեցու դերի սահմանադրական ամրագրումը, ինչպես նաև «ազգային եկեղեցի» եզրույթի իրավական նշանակությունը։ Միջազգային փորձի և ՄԻԵԴ դատական պրակտիկայի ուսումնասիրության հիման վրա եզրահանգում է արվում առ այն, որ ազգային եկեղեցու ճանաչումը չի հակասում կրոնական ազատությանը, եթե ապահովված են խտրականության բացառման և հավասարության երաշխիքները։ Միաժամանակ իրավական որոշակիության տեսանկյունից առաջարկում է օրենսդրորեն ամրագրել «ազգային եկեղեցի» եզրույթի սահմանումը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործնականում հաճախ են պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից Եկեղեցու ներքին գործերին միջամտելու դեպքերը, առաջարկվում է պետության աշխարհիկության սկզբունքը ապահովելու համար իրավական պատասխանատվություն սահմանել պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից Եկեղեցու ներքին գործերին միջամտելու համար։
Հիմնաբառեր. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի, ազգային եկեղեցի, կրոնի ազատություն, բացառիկ առաքելություն, կրոնական բազմակարծություն:
DOI: Doi: https:// 10.59560/18291155-2025.4-100
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: