ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
Ամփոփագիր
Հայաստանի Հանրապետության սահմանադիրը ՀՀ Սահմանադրության «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները» վերտառությամբ 2-րդ գլխում՝ 57-րդ հոդվածում, որպես սոցիալական պետության ցուցիչ, ամրագրել է յուրաքանչյուրի աշխատանքի ազատ ընտրության իրավունքը: Իսկ ՀՀ Սահմանադրության 82-րդ հոդվածով սահմանվում է, որ յուրաքանչյուր աշխատող, օրենքին համապատասխան, ունի առողջ, անվտանգ և արժանապատիվ աշխատանքային պայմանների, առավելագույն աշխատաժամանակի սահմանափակման, ամենօրյա և շաբաթական հանգստի, ինչպես նաև ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք: Քաղաքացիների աշխատանքային իրավունքների և օրինական շահերի ապահովման երաշխիքների շարքում կարևոր է նրանց աշխատանքի կազմակերպման ու կիրառման ոլորտը կարգավորող օրենսդրության պահպանման նկատմամբ իրականացվող հսկողությունն ու վերահսկողությունը1, և այդ հարցում իր ուրույն դերն ունի գործադիր իշխանությունը՝ ի դեմս հատկապես ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ նաև՝ Տեսչական մարմին)։ Սույն աշխատանքի շրջանակներում քննարկվել է Տեսչական մարմնի իրավասությունն աշխատողների և գործատուների միջև աշխատանքային տարաձայնությունների լուծման շրջանակներում։ Հատուկ ուշադրություն է դարձվել երեք իրավական հարցադրումների. - արդյո՞ք Տեսչական մարմինն ունի իրավասություն աշխատանքային տարաձայնությունների լուծման շրջանակներում, - արդյո՞ք իրավունքների պաշտպանության վերոնշյալ մեխանիզմը չի հանգեցնում հայցային վաղեմության ժամկետների շրջանցման, - արդյո՞ք Տեսչական մարմինն ունի իրավասություն աշխատանքից ազատման վերաբերյալ հրամանների իրավաչափության պարզման շրջանակներում ապահովելու աշխատողի խախտված իրավունքների լիակատար և պատշաճ վերականգնումը։ Համապատասխանաբար անհրաժեշտ ենք համարել անդրադառնալ այն հարցին, թե արդյո՞ք անհատական աշխատանքային վեճերի լուծման գործընթացում Տեսչական մարմինն ունի որևէ իրավասություն։
Հիմնաբառեր. աշխատանք, աշխատանքային վեճ, պետական վերահսկողություն, տեսչական մարմին, կարգադրագիր, անհատական իրավական ակտ, իրավունքի վերականգնում։
DOI: https://10.59560/18291155-2025.4-134
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: