Top.Mail.Ru
Սահմանադրական դատարանի դատավոր
Արտակ Հայկազի Զեյնալյան
Սահմանադրական դատարանի դատավորի օգնական

Ծնվել է 1969 թվականին սեպտեմբերի 9-ին Երևանում:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

2009 թվականին ավարտել է «Գլաձոր» կառավարման համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

2002 թվականին թվականին ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիան, ստացել է պետծառայողի որակավորում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մասնագետ է:

1999 թվականին ավարտել է Առողջապահության ազգային ինստիտուտի օրդինատուրան, վիրաբույժ է և առողջապահության կազմակերպիչ:

1996 թվականին ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը:

  • 2025 թվականի հունիսի 19-ին
    Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից ընտրվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավոր:
  • 17.09.2023-19․06․2025 թթ․
    եղել է Երևան քաղաքի ավագանու անդամ:
  • 17.12.2020-24.06.2025թթ.
    աշխատել է որպես անհատ ձեռնարկատեր-իրավաբան։
  • 15.06.2019-12.2020 թթ․
    աշխատել է «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակ ՍՊԸ-ում:
  • 17.06.2019-2020 թթ․
    կամավոր աշխատել է «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունում՝ որպես իրավաբան:
  • 12.05.2018-12.06.2019 թթ․
    եղել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար:
  • 2017-2018 թթ.
    եղել է ՀՀ Ազգային ժողովի VI գումարման պատգամավոր:
  • 2001-2017 թթ․
    եղել է «Հանրապետություն» կուսակցության կենտրոնական գրասենյակի աշխատակազմի ղեկավարը:
  • 2014-2017 թթ․
    աշխատել է որպես անհատ ձեռնարկատեր-իրավաբան:
  • 1998-2001 թթ․
    եղել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
  • 1986-1998 թթ․
    աշխատել է Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում՝ որպես սանիտար, բուժեղբայր, բժիշկ:
  • 2000-2001 թթ․
    ղեկավարել է «Ժողովրդագրական-առողջապահական հետազոտություն» ծրագիրն իրականացնող ՀՀ առողջապահության նախարարության և ԱՄՆ «MAKRO internacional inc.» կազմակերպության հետ համատեղ «Ընտանիքի առողջության պահպանման հաղորդակցության ծրագիրը» իրականացնող Ջոնս Հոփկինս համալսարանի Բնակչության հետ հաղորդակցման ծառայությունների Հայաստանի մասնաճյուղի հետ
  • 2000 թ․
    ղեկավարել է ՀՀ Կառավարությանն առընթեր մարդասիրական օգնության հանձնաժողովի առողջապահության, հումանիտար ճանապարհով ստացվող բժշկական նշանակության ապրանքների վերագնահատող հանրապետական հանձնաժողովները:
  • 1999թ., 2003թ., 2007թ., 2017թ., 2018թ., 2021թ.
    ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում առաջադրվել է պատգամավորության թեկնածու` համամասնական ընտրակարգով:
  • 2009թ., 2018թ.
    Երևան քաղաքի ավագանու ընտրություններում առաջադրվել է ավագանու թեկնածու:
  • 2010 թ․
    նշանակվել է ՀՀ փաստաբանների պալատի խորհրդին առընթեր գիտավերլուծական կենտրոնի սահմանադրական արդարադատության հարցերի հանձնաժողովի նախագահ:
  • 2010թ․
    դասավանդել է Փաստաբանների դպրոցում և Փաստաբանների պալատում:
  • 1996թ.
    ՀՀ Նախագահի 20.09.1996թ. հրամանագրով արժանացել է «Արիության համար» մեդալի:
  • 2009թ.
    2009թ. Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը` իրավապաշտպան գործունեության բնագավառում մեծ վաստակի համար շնորհել է «Պալատի պատվավոր անդամի» կոչում:
  • 2011թ.
    2011թ. «Ամալյա Կոստանյանի անվան մրցանակի»` սկզբունքային ու խիզախ գործունեության և քաղաքացիական հասարակության զարգացման գործում նշանակալի ներդրման համար, Տեղեկատվության ազատության մրցանակաբաշխության ժյուրիի կողմից ճանաչվել է 2006 թվականին տեղեկատվություն ստանալու իրավունքը լավագույնս կիրառած քաղաքացի, իսկ 2013 թվականին` տեղեկատվության ազատության խախտված իրավունքի համար ամենահամառ ու հետևողական պայքարող իրավապաշտպանը և արժանացել է Ոսկե բանալի մրցանակների:
  • 2014թ.
    2014թ. Հայաստանում արևմտյան մի շարք երկրների դեսպանությունների և ԵԱՀԿ գրասենյակի կողմից մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում նշանակալից ջանքերի համար արժանացել է «Համընդհանուր իրավունքների մրցանակի»:
  • 2016թ.
    2016թ. Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից արժանացել է «Տարվա իրավապաշտպան» տիտղոսին:
  • 2022թ.
    2022թ. Ֆրանսիայի Մոնպելիեի Փաստաբանների կոլեգիայի կողմից մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում արժանացել է «Ժան-Կլոդ Բարրելի» մրցանակին:

Այլ տվյալներ

1993 թվականից «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության հիմնադիր անդամ է:
2001 թվականին անդամագրվել է «Տանիք» իրավապաշտպան հասարակական կազմակերպությանն ու «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության հասարակական խորհրդին»։
2003 թվականին անդամագրվել է «Իրավաբաններն ընդդեմ խոշտանգման» իրավապաշտպան հասարակական կազմակերպությանը:
2004 թվականին ԱՄՆ Պետդեպարտամենտի «Միջազգային այցելուների» ծրագրի շրջանակներում մասնակցել է ԱՄՆ նախագահական ընտրարշավին։
2011 թվականին հիմնադրել է «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը և նախագահել այն մինչև 2017 թ. ապրիլը:
2011-2012 թթ. եղել է «Իրավունքի գերակայություն» ՀԿ «Խոսքի ազատությու՞ն, թե դեֆամացիա. որտե՞ղ է հավասարակշռությունը» ծրագրի փորձագետ:
2012 թ. եղել է «Իրավունքի գերակայություն» ՀԿ «Մարդու իրավունքների պաշտպանության` մենթորություն» ծրագրի փորձագետ, ստրատեգիական դատավարությունների իրականացման իրավաբան-փորձագետ:
2014 թվականին մասնակցել է «Արդարադատության ակադեմիայի» դասախոսների համար` «ՄԻԵԿ և ՄԻԵԴ նախադեպային իրավունքի կիրառման ամրապնդումը Հայաստանում» թեմայով դասախոսություններին:
2015-2017 թթ․ եղել է «Իրավունքի գերակայություն» ՀԿ «Ճանապարհատրանսպորտային փոխհարաբերություններում Իրավական պաշտպանության արդյունավետ մեխանիզմի գործարկում և իրավական դաշտի բարելավում» ծրագրի փորձագետ:
2015-2017 թթ․ եղել է մի շարք ճանաչված և հեղինակավոր իրավապաշտպանների կողմից հիմնադրված «Արդարություն խմբի» անդամ:
2009-2011 թթ․ աշխատել է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան  հասարակական կազմակերպությունում՝ որպես փորձագետ:
2016 թ․ համակարգել է «Ադրբեջանի Հանրապետության կողմից ռազմական միջամտության հետևանքով Արցախի և Հայաստանի քաղաքացիների իրավունքների պաշտպանություն» ծրագիրը և եղել փորձագետ:
2020 թվականից իրականացնում է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում, դրան հաջորդած ժամանակահատվածում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողների և ձերբակալված քաղաքացիական անձանց, իրավունքի խախտման զոհերի իրավունքների պաշտպանություն միջազգային ատյաններում, այդ թվում՝ դատական: Այդ դիմումների հիման վրա Եվրոպական դատարանը ավելի քան 100 որոշում է կայացրել միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ, որով Ադրբեջանի կառավարությանը պարտավորեցրել է, պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն՝ նրանց գերեվարման փաստի, գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման, նրանց հայրենադարձման վերաբերյալ: Միևնույն ժամանակ 09.03.2021թ Եվրոպական դատարանը այդ դիմումների հիման վրա որոշել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց իրավունքների ոտնահարումների խնդրի մասին ծանուցել ԵԽ Նախարարների կոմիտեին:
2001-2005 թթ. դատական ներկայացուցչություն է իրականացրել վարչական կալանքների վարույթներում, 2003թ․՝ Սահմանադրական դատարանում՝ ընտրական վեճերով:
Հեղինակել (համահեղինակ) և իրականացրել է տասնյակ (ավելի քան 100) նախադեպային դատական ակտերի հիմքում ընկած ստրատեգիական դատավարություններ, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի, ավելի քան 60 որոշումների հիմքում ընկած դիմումներ. Վարչական դատարանի մի քանի հարյուր վճիռների հիմքում ընկած հայցերի, Վճռաբեկ դատարանի տասնյակ նախադեպային որոշումների հիմքում ընկած որոշումների, Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված և ընթացքում գտնվող, ավելի քան 600 գանգատների հեղինակ ու համահեղինակ է:
Տիրապետում է ռուսերենին, ֆրանսերենին։
1987-1989 թթ․ ծառայել է խորհրդային բանակում։
1990-1997 թթ․ կամավոր մասնակցել է Հայաստանի և Արցախի սահմանների պաշտպանությանը՝ Նիկոլ-Դուման երկրապահ կամավորական ջոկատի կազմում։ 1992 թ․ վիրավորվել է՝ կորցրելով ոտքը:
Ամուսնացած է, ունի չորս զավակ:
 


ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՄԵԹՈԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ