Ծնվել է 1975 թվականին Երևան քաղաքում:
Իրավաբանական գիտությունների թեկնածու
1997 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
1997 թվականին առկա ուսուցմամբ ընդունվել է ասպիրանտուրա Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնում:
2000 թվականին Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Դատավորների անկախությունը Հայաստանի Հանրապետությունում․ դատարանակազմական և քրեադատավարական երաշխիքներ» թեմայով (“Независимость судей в Республике Армения: судоустройственные и уголовно-процессуальные гарантии”):
Մասնակցել է մի քանի տասնյակ վերապատրաստումների, գիտական և գործնական համաժողովների տարբեր երկրներում (ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա, Գերմանիա, Բելգիա, Մեծ Բրիտանիա, Շվեյցարիա, Չեխիա, Ալբանիա և այլն), այդ թվում՝
• «Պաշտոնեական կոռուպցիայի քննությունն ու քրեական հետապնդումը» թեմայով վերապատրաստման դասընթաց ԱՄՆ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի իրավական նախաձեռնության ինստիտուտում (CEELI Institute), 2019թ. ապրիլի 8-12, Պրահա, Չեխիա
• Պաշտպանության միջազգային կենտրոնի կողմից (Centre de la protection internationale) «Ռուսաստանի և ԱՊՀ երկրների իրավաբանների համար Մարդու իրավունքների միջազգային իրավունքի հարցերով» վերապատրաստման դասընթաց, 2017 թ. հոկտեմբերի 15-21, Ստրասբուրգ, Ֆրանսիա:
Որպես փորձագետ ներկայացրել է Հայաստանի դատաիրավական համակարգում առկա խնդիրները Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների տեսակետից՝ հրապարակային ելույթներ ունենալով տարբեր հարթակներում, ներառյալ՝
• ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նիստը (2016 թ., Ժնև, Շվեյցարիա)
• Միջազգային խաղաղության Կարնեգիի կենտրոնը (2011 թ., Վաշինգտոն, ԱՄՆ)
• Հայաստանի կողմից Եվրոպական հարևանության քաղաքականության ներքո ստանձնած պարտավորությունների կատարմանը նվիրված խորհրդակցությունները ԵՄ տարբեր կառույցներում` Եվրոպական խորհրդարան, Եվրոպական հանձնաժողով (2012-2013 թթ., 2015-2018 թ., Բրյուսել, Բելգիա) և այլն:
Թարգմանչի մակարդակով տիրապետում է ռուսերենին և անգլերենին (պայմանագրային հիմունքներով իրավական թեմաներով 2015-2020 թթ. համաժամանակյա թարգմանության ծառայություններ է մատուցել Եվրոպայի խորհրդին, Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը, այլ կազմակերպություններին):
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: