Top.Mail.Ru
ՀՀ ՍԴ անդամ 2005-2010թթ.
Հենրիկ Դանիելյան
  • Հենրիկ Դանիելյանը ծնվել է 1940թ. նոյեմբերի 7-ին Սևան քաղաքում:
    1957թ. ավարտելով տեղի միջնակարգ դպրոցը, աշխատանքի է անցել Սևանի «Հայձուկ» տրեստում՝ որպես մեքենավար:
    1960-63թթ. աշխատել է «Սևան» թերթի խմբագրությունում որպես գրական աշխատող, բաժնի վարիչ:
    1963-65թթ. եղել է ՀԼԿԵՄ Սևանի շրջկոմի առաջին քարտուղարը:
    1965-69թթ. աշխատել է «Սևան» թերթի պատասխանատու քարտուղար:
    1961թ. ընդունվել և 1967թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի հեռակա բաժինը:
    1969թ. ընտրվել է Սևանի շրջանի դատավոր:
    1977թ. ընտրվել է Հայաստանի Գերագույն դատարանի անդամ:
    1998թ. ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ:
    2005թ. հունիսի 9-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ սահմանադրական դատարանի անդամ:
    Ունի «Որակավորման բարձրագույն դասի դատավոր»-ի կոչում:
    2003թ. շնորհվել է ՀՀ վաստակավոր իրավաբանի կոչում: