Top.Mail.Ru
ՀՀ ՍԴ անդամ 1996-2014 թթ.
Վալերի Պողոսյան
  • Վալերի Պողոսյանը ծնվել է 1944 թ. մարտի 25-ին Երևանում։
    1961-1966 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում, մասնագիտությամբ ֆիզիկոս է։
    1969-1972 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության գծով ասպիրանտուրայում, փիլիսոփայական գիտությունների թեկնածու է (1974 թ.)։
    1974-1990 թթ. աշխատել է Հայկական հանրագիտարանի խմբագրությունում, փիլիսոփայության և իրավունքի խմբագրության վարիչ։
    1990-1991թթ. եղել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, իրավական հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղար։
    1991-1992 թթ. եղել է ՀՀ ՆԳՆ նախարար։
    1992-1993 թթ. եղել է ՀՀ ԱԱՊՎ պետ։
    1993-1996 թթ. եղել է ՀՀ Գերագույն խորհրդի նախագահի խորհրդական։
    1990-1998 թթ. ՀՀ Նախագահի ներման հանձնաժողովի նախագահն էր։
    1996 թվականից ՀՀ սահմանադրական դատարանի անդամ է։
    1992 թ. գեներալ-մայոր է։
    ՀՀ Նախագահի հրամանագրով 1998 թ. նրան շնորհվել է դատավորի որակավորման բարձրագույն դաս:
    Հեղինակ է.
    1. Գաղափարախոսությունը և սահմանադրությունը (համահեղինակ), Երևան, 1999թ.
    2. Սահմանադրական հասկացությունների համառոտ բառարան, Երևան, Նժար, 2001թ.
    3. Մարդու իրավունքներ. հասկացություններ, սկզբունքներ, մոտեցումներ, Երևան, «Լինգվա», 2002թ.
    4. Ժողովրդավարություն և իրավունք, Երևան, 2003թ.
    5. Քաղաքագիտություն (համահեղինակ), Երևան, 2004թ. գրքերի և ավելի քան 50 հոդվածի, որոնք վերաբերում են մարդու իրավունքների, սահմանադրական իրավունքի, քաղաքականության և իրավունքի փոխհարաբերության հարցերին։
    Ամուսնացած է, ունի երկու զավակ: Տիրապետում է հայերենին և ռուսերենին։