Top.Mail.Ru
ՀՀ ՍԴ անդամ 2009-2014թթ.
Մանուկ Թոփուզյան
  • Մանուկ Լևոնի Թոփուզյանը ծնվել է 1949թ. մարտի 5-ին, Երևանում։
    1966թ. ավարտել է Երևանի թիվ 64 միջնակարգ դպրոցը։
    1973թ. գերազանցության դիպլոմով ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
    1977-1987թթ. աշխատել է Երևանի «Նաիրիտ» ԳԱՄ-ում իբրև ավագ իրավախորհրդատու։
    1987-1991թթ. աշխատել է ՀՀ պետական արբիտրաժում, որպես պետական արբիտր, կոլեգիայի անդամ։
    1991թ. նոյեմբերի 1-ից մինչև 2000թ. եղել է ՀՀ կառավարության իրավաբանական վարչության պետ, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ։
    2000թ. նոյեմբերի 6-ին նշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար։ Միաժամանակ հանդիսացել է ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի նախագահ։
    2008թ. ապրիլի 21-ին նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական։
    ՀՀ նախագահի 2009թ. հուլիսի 8-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ ՍԴ անդամ։
    Եղել է Հայկական ԽՍՀ-ում հիմնադրված և գործած ընդհատակյա Ազգային միացյալ կուսակցության /ԱՄԿ/ անդամ։
    Պարգևատրվել է ՝ ՀՀ «Մխիթար Գոշ», ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», ՀՀ ոստիկանության «Արամ Մանուկյան» մեդալներով, ՀՀ վարչապետի հուշամեդալով, Ֆ. Նանսենի ոսկյա մեդալով։
    Հրետանու պահեստազորի սպա է։
    Ամուսնացած է, ունի 2 զավակ, 2 թոռ։