Սահմանադրական դատարանի դատավոր
Վահե Միշայի Գրիգորյան
Սահմանադրական դատարանի դատավորի օգնական

Ծնվել է 1975 թվականի ապրիլի 20-ին Երևանում:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

1997 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:

2010 թվականին ավարտել է Նոթինգեմի համալսարանը՝ ստանալով Մարդու իրավունքների մագիստրոսի կոչում:

Մասնագիտական վերապատրաստում է անցել.

2001 թվականին Հռոմի Միջազգային զարգացման իրավունքի ինստիտուտում՝ դասընթացը «Սեփականության իրավունք և անցումային արդարադատություն» թեմայով

2007 թվականին Վարշավայի Մարդու իրավունքների հելսինկյան հիմնադրամում

2009 թվականին Վաշինգտոնի Ջոնս Հոփկինս համալսարանի Միջազգային հարաբերությունների բարձրագույն դպրոցում

2010 թվականին Բեռլինի «Hertie» կառավարման դպրոցում

  • 1996-1997 թթ.
    աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում՝ որպես իրավաբան:
  • 1999-2000 թթ.
    աշխատել է «Հայներարտբանկ» ՓԲԸ գրավի վարչության պետի, այնուհետեւ՝ իրավաբանական խորհրդատվության վարչության պետի պաշտոնում:
  • 2001-2005 թթ.
    եղել է «Ռայթ-իրավաբանական խումբ» ՍՊԸ-ի իրավական խորհրդատուն, իսկ 2003 թվականից՝ գործադիր տնօրենը:
  • 2001-2019 թթ.
    իրականացրել է փաստաբանական/իրավախորհրդատվական գործունեություն, դատական ներկայացուցչություն ներպետական դատարաններում (եռաստիճան դատական համակարգի ատյաններ և Սահմանադրական դատարան) և միջազգային ատյաններում (ՄԻԵԴ և ԵԽ նախարարների կոմիտե): Տարբեր կարգավիճակներով (դիմողի ներկայացուցիչ, ներկայացուցիչների խմբի անդամ կամ ներկայացուցչի խորհրդական) մասնակցել է ՄԻԵԴ-ի շրջանակներում իրականացված 80-ից ավելի դատավարությունների:
  • 2011-2015 թթ.
    զբաղվել է ազգային և միջազգային իրավական փորձագիտական գործունեությամբ՝ որպես վերապատրաստող փորձագետ պարբերաբար դասընթացներ է վարել ԵԱՀԿ, ԵԽ և ԵՄ կողմից կազմակերպված Հայաստանի և Կենտրոնական Եվրոպայի, ԱՊՀ պետությունների իրավաբանների, լրագրողների և դատավորների համար ՄԻԵԿ նյութական և դատավարական իրավունքների թեմաներով դասընթացներին:
  • 2013-2019 թթ.
    եղել է «Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կենտրոնի» (European Human Rights Advocacy Centre, Լոնդոն) իրավաբան/փաստաբան և իրավական խորհրդական:
  • 2014-2018 թթ.
    որպես Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետ (առաքելություններ և փորձագիտական աշխատանք է իրականացրել Ղազախստանում, Ուկրաինայում, Մոլդովայում)՝ խորհրդատվություն է մատուցել ԵԽ մարմիններին դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ:
  • 2016 թվականից
    Միջազգային քրեական դատարանում ցուցակագրված փաստաբան:
  • 2019 թ. հունիսի 18-ին
    Հանրապետության նախագահի առաջարկությամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավոր:

Այլ տվյալներ

1997-1998 թթ. ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում: 
 
Ամուսնացած է, ունի երկու երեխա: