Top.Mail.Ru
Աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Անրի Մարության

Ծնվել է 30 սեպտեմբերի 1972թ․ Երևան քաղաքում:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

1990թ․ Գերազանցությամբ ավարտել է Երևանի ՄՊՏ N10 ուսումնարանը

1997-2002թթ․ Սովորել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում ճարտարագետ-տեխնոլոգ մասնագիտությամբ

  • 1989 թվականի օգոստոսից մինչև նոյեմբեր
    Աշխատել է «Արմպրոմմոնտաժ» տրեստում որպես առաջին կարգի մոնտաժնիկ 
  • 1989-1990թթ․
     Աշխատել է «Իրինա-2» արտադրական կոոպերատիվում որպես երկրորդ կարգի էլեկտրատեխնիկ
  • 1990-1991թթ․
    Աշխատել է «Արմենթոյ» հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկությունում որպես երկրորդ կարգի մասնագետ 
  • 1991-1993թթ․
     Աշխատել է «ՄՈՈԿ» արտադրական-առևտրային ընկերությունում որպես արտադրամասի պատասխանատու
  • 1993-1994թթ․
    Աշխատել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմում որպես Ընդհանուր բաժնի օպերատոր 
  • 1996-2002թթ․
    Աշխատել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի ֆինանսատնտեսական բաժնում որպես առաջատար մասնագետ 
  • 2002-2014թթ․
    Աշխատել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմում որպես գնորդ-մատակարար 
  • 2014-2021թթ․
    Աշխատել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմում որպես գնումների համակարգող, գլխավոր մասնագետ
  • 2021 թվականի հունվարի 26-ին
    Նշանակվել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում 
  • 2010թ․
    Մասնակցել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից կազմակերպված «Գնումների գործընթացի կազմակերպում» դասընթացներին 
  • 2012թ․
    Ստացել է պետական գնումների համակարգողի որակավորում 
  • 2014 թվականին
    Շնորհվել է արդարադատության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան 
  • 2024 թվականին
    պարգևատրվել է «Աշխատանքային վաստակի համար» մեդալով:

Այլ տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու զավակ։