Top.Mail.Ru
26 հունվարի 2024թ.

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՂ ԴՈՆՈՐ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՀԵՏ

2024 թվականի հունվարի 24-ին Սահմանադրական դատարանում հյուրընկալվել են Բարձր դատարանի ինստիտուցիոնալ բարեփոխումների օրակարգին աջակցող Դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչները։  

Հանդիպման նպատակն էր համակարգել Դոնոր կառույցների հետ զուգահեռ իրականացվող ծրագրերը՝ կրկնություններից խուսափելու, իրականացվող աշխատանքներն առավել նպատակային դարձնելու, այդ կերպ՝ կայուն համակարգային փոփոխությունները կյանքի կոչելու համար։  

ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի նախաձեռնությամբ տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի (INL), ԵԽ երևանյան գրասենյակի, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության, ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանության ներկայացուցիչները։ Հանդիպմանը քննարկվել են Սահմանադրական դատարանում ընթացող բարեփոխումների օրակարգը, գործողությունների ծրագիրը, ինչպես նաև, նախանշվել են Դոնոր կազմակերպություններից յուրաքանչյուրի հետ աշխատանքի հստակ ուղղությունները։

Քննարկման մասնակիցները վստահություն են հայտնել, որ աշխատանքային նման ձևաչափն արդարադատության ոլորտի բարեփոխումներին աջակցող կազմակերպություններին և Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին հնարավորություն կտա համախմբվել արդարադատության ոլորտի կառույցների հետ արդյունավետ համագործակցության գաղափարի շուրջ՝ բարեփոխումների գործընթացը դարձնելով առավել արդյունավետ և տեսանելի։

Նորություններ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

29 հունվարի 2025թ.

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

27 հունվարի 2025թ.

Պարզաբանումներ Սահմանադրական դատարանի 1729 որոշման վերաբերյալ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

20 դեկտեմբերի 2024թ.

Պարզաբանումներ Սահմանադրական դատարանի 1691 որոշման վերաբերյալ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

3 հուլիսի 2023թ.

Սահմանադրական դատարանի 2023թ. ՍԴՈ-1680 որոշումը Հռոմի ստատուտի վերաբերյալ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

24 հունվարի 2025թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

24 հունվարի 2025թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

20 դեկտեմբերի 2024թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

5 դեկտեմբերի 2024թ.

ՍԴ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԱՆ ԴԻԼԱՆՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՍԻՎԻԼՆԵԹԻՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

2 դեկտեմբերի 2024թ.

ՍԴ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԱՆ ԴԻԼԱՆՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ FACTOR TV-ԻՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

19 դեկտեմբերի 2024թ.

ՍԴ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ (ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ) ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՌԱՋԻՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԻՍՏԻՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

29 նոյեմբերի 2024թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ