ՀՀ ՍԴ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱԴՐԻԴՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻ 6-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ
2025 թվականի հոկտեմբերի 28-ից 31-ը Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղար Սիմոնա Գրանատա Մենգինիի և Իսպանիայի Թագավորության սահմանադրական դատարանի նախագահ Կանդիտո Կոնդե Պումպիդո Տուրոնի հրավերով Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում մասնակցել է Սահմանադրական արդարադատության համաշխարհային խորհրդաժողովի 6-րդ համաժողովին։
«Ապագա սերունդների մարդու իրավունքները» խորագրով համաժողովի ընթացքում ՀՀ ՍԴ նախագահը մասնակցել է Սահմանադրական վերանայման Եվրասիական մարմինների ընկերակցության, Եվրոպական Սահմանադրական դատարանների վեհաժողովի, ինչպես նաև՝ Ֆրանկոֆոն սահմանադրական դատարանների ընկերակցության նիստերին։ Համաժողովի շրջանակներում տեղի են ունեցել քննարկումներ սահմանադրական դատարանների անկախության, համամարդկային մշակութային ժառանգության, բնական պաշարների և շրջակա միջավայրի պահպանության, գիտության և նոր տեխնոլոգիաների թեմաներով։
ՍԱՀԽ 6-րդ համաժողովի Գլխավոր ասամբլեան գումարվել է հոկտեմբերի 30-ին, ապա տեղի է ունեցել համաժողովի փակման պաշտոնական արարողությունը, որի ընթացքում ելույթով է հանդես եկել Իսպանիայի թագավոր Ֆելիպե 6-րդը։
Ծանոթագրություն. Սահմանադրական արդարադատության համաշխարհային խորհրդաժողովը հիմնադրվել է 2009 թվականին: Խորհրդաժողովը իրավակիրառ փորձի, նախադեպերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման նպատակով կանոնավոր կերպով կազմակերպում է համաժողովներ, որոնք կարևոր են սահմանադրական արդարադատության ոլորտում մասնագիտացված իրավաբանների և կառույցների համար: ՍԱՀԽ-ն միավորում է 124 երկրների սահմանադրական դատարաններ, սահմանադրական խորհուրդներ և գերագույն դատարաններ:
21 հունիսի 2026թ.
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
19 հունիսի 2026թ.
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
19 հունիսի 2026թ.
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
19 հունիսի 2026թ.
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
19 հունիսի 2026թ.
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
19 հունիսի 2026թ.
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
19 հունիսի 2026թ.
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
19 հունիսի 2026թ.
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
5 հունիսի 2026թ.
ԿԱՅԱՑԱՎ «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԱՏԱԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹԸ»
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: