Top.Mail.Ru
13 մայիսի 2024թ.

ՀՀ ՍԴ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑ Է ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Բելառուսի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահի հրավերով  ՀՀ Բարձր դատարանի դատավորներ Երվանդ Խունդկարյանը և Հովակիմ Հովակիմյանը 2024 թվականի ապրիլի 4-ից 5-ը պաշտոնական այց են իրականացրել Բելառուսի Հանրապետություն՝ մասնակցելու Բելառուսի Հանրապետության Սահմանադրական դատարանի 30-ամյակին նվիրված «Սահմանադրության գերակայությունը. սահմանադրական փոփոխությունները և սահմանադրական վերահսկողության ժամանակակից զարգացումը» թեմայով միջազգային վեհաժողովին։ 

Վեհաժողովի մասնակիցներին ուղղված իր ելույթ-ուղերձում ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Երվանդ Խունդկարյանը, շնորհավորելով բելառուս գործընկերներին, նշել է, որ երեք տասնամյակ առաջ՝ անկախությունից հետո  Բելառուսի Հանրապետությունում Սահմանադրական դատարանի ստեղծումը շրջադարձային է եղել երկրում մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության գործում՝ դառնալով պետության կողմից ստանձնած պարտավորությունների կատարման երաշխավորը՝ սահմանադրական արդարադատության իրականացման միջոցով։ 

«Դատարանի որոշումներն արտացոլում են բելառուսական հասարակության դինամիկ զարգացումը, անդրադառնալով բարդ իրավական և բարոյական խնդիրների։ Սահմանադրական դատարանն իր որոշումներով ոչ միայն լուծում է իրավական վեճերը, այլեւ նպաստում է այնպիսի օրենքների ընդունմանը, որոնք համահունչ են  ինչպես բելառուս ժողովրդի ձգտումներին, այնպես էլ ժամանակակից զարգացումներին»,- նշել է ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Երվանդ Խունդկարյանը։ 

Նորություններ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

4 հուլիսի 2026թ.

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՆՈՐ ՈՒԺ» ՌԵՖՈՐՄԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

««ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

1 հուլիսի 2026թ.

ՍԴ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

24 հունիսի 2026թ.

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

21 հունիսի 2026թ.

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

19 հունիսի 2026թ.

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

19 հունիսի 2026թ.

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

19 հունիսի 2026թ.

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ