Top.Mail.Ru
5 հունիսի 2026թ.

ԿԱՅԱՑԱՎ «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԱՏԱԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹԸ»

2026 թվականի մայիսի 29-30-ը Սահմանադրական դատարանում կայացավ «Սահմանադրական արդարադատության և խոսքի ազատության վերաբերյալ դատախաղ-մրցույթի» բանավոր լսումների փուլը՝ ամփոփելով ծրագրի կրթական և մրցութային բաղադրիչները։ 

ՍԴ նախագահ Արման Դիլանյանը, ողջունելով  դատախաղ-մրցույթի բանավոր փուլի մասնակիցներին, նշեց որ դատախաղ-մրցույթը ապագա իրավաբանների համար հնարավորություն է ընձեռում գործնական միջավայրում կիրառելու իրենց գիտելիքները, զարգացնելու սահմանադրական դատավարության, իրավական վերլուծության և բանավոր ներկայացման հմտությունները, ինչպես նաև խորացնելու պատկերացումները խոսքի ազատության և սահմանադրական արդարադատության հիմնարար արժեքների վերաբերյալ։

Արման Դիլանյանն ընդգծեց, որ Սահմանադրական դատարանը բարձր է գնահատում մրցույթի մասնակիցների, դատավորների, փորձագետների և գործընկեր կազմակերպությունների ներդրումը ծրագրի հաջող իրականացման գործում և վերահաստատում է իր հանձնառությունը իրավական կրթության և սահմանադրական մշակույթի զարգացմանն ուղղված նախաձեռնությունների շարունակական աջակցությանը։
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն: 

Մրցույթին մասնակցեցին ութ թիմեր՝ Հանրապետության վեց բուհերից. Երևանի պետական համալսարանից, Պետական կառավարման ակադեմիայից, Հայաստանում ֆրանսիական համալսարանից, Հայ-ռուսական համալսարանից, Հայաստանի ամերիկյան համալսարանից, Եվրոպական համալսարանից: Բանավոր լսումների ընթացքում մասնակիցները ներկայացրեցին պայմանական գործով իրենց իրավական դիրքորոշումները՝ հանդես գալով որպես դիմող և պատասխանող կողմեր, պատասխանեցին դատախաղի դատավորների հարցերին՝ ի ցույց դնելով սահմանադրական իրավունքի, մարդու իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշների վերաբերյալ իրենց գիտելիքները, իրավական փաստարկման և բանավոր խոսքի իրենց հմտությունները։

Դատախաղի առաջին օրը՝ մայիսի 29-ին, նախնական լսումների արդյունքում եզրափակիչ փուլ անցած թիմերը մայիսի 30-ին մասնակցեցին մրցույթի եզրափակիչ դատալսմանը։

Դատախաղի դատական կազմի կողմից մասնակիցների գիտելիքների, մասնագիտական պատրաստվածության և դատախաղային հմտությունների գնահատման արդյունքներով մրցանակներ հանձնվեցին հինգ անվանակարգերում: Առաջին և երկրորդ մրցանակները շնորհվեցին համապատասխանաբար՝ Հայ-ռուսական համալսարանի և Հայաստանի ամերիկյան համալսարանի թիմերին: «Լավագույն բանախոս» անվանակարգում մրցանակը կիսեցին Ինգա Բեգլարյանը (Հայաստանում ֆրանսիական համալսարան) և Լուսինե Վարդանյանը (Հայաստանի ամերիկյան համալսարան), «Լավագույն գրավոր դիմում» անվանակարգում մրցանակ ստացավ Հայաստանի ամերիկյան համալսարանի թիմը, «Լավագույն գրավոր պատասխանի» համար՝ Հայ-ռուսական համալսարանի «Արատտա» թիմը:

Բոլոր մասնակիցները ստացան մասնակցության հավաստագրեր՝ որպես ծրագրին ներգրավվածության և ձեռք բերած գիտելիքների ու հմտությունների հավաստում։

 

Դատախաղը կազմակերպվել է ՀՀ Սահմանադրական դատարանի, Հայաստանի միջազգային իրավունքի միության և Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և արդարադատության համագործակցության վարչության (DGI) կողմից՝ Եվրոպայի խորհրդի՝ 2023-2026թթ․ Հայաստանի գործողությունների ծրագրի շրջանակներում իրականացվող «Աջակցություն սահմանադրական արդարադատության զարգացմանը Հայաստանում՝ եվրոպական չափանիշներին համապատասխան» և «Խոսքի և մամուլի ազատության և տեղեկատվության հասանելիության խթանումը Հայաստանում» ծրագրերի շրջանակներում:

Նորություններ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

4 հուլիսի 2026թ.

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՆՈՐ ՈՒԺ» ՌԵՖՈՐՄԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

««ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

1 հուլիսի 2026թ.

ՍԴ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

24 հունիսի 2026թ.

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

21 հունիսի 2026թ.

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

19 հունիսի 2026թ.

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

19 հունիսի 2026թ.

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

19 հունիսի 2026թ.

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ