Top.Mail.Ru
27 նոյեմբերի 2024թ.

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ» ՁԵՌՆԱՐԿԸ

2024 թվականի նոյեմբերի 19-ին տեղի է ունեցել ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորներ Երվանդ Խունդկարյանի, Արթուր Վաղարշյանի, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանի համահեղինակած «Դատական իշխանության անկախությունը» ձեռնարկի շնորհանդեսը: 
Ձեռնարկը նախատեսված է դատավորների և դատավորների թեկնածուների համար և, համանուն դասընթացն արդեն իսկ ներառված է դատավորների և դատավորների թեկնածուների վերապատրաստման 2025 թվականի ուսումնական ծրագրում: 

Ձեռնարկի համահեղինակ, ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանի խոսքով «Դատական իշխանության անկախությունը» ձեռնարկը հնարավոր դարձավ իրականություն դարձնել ծանր և երկարատև քննարկումների արդյունքում, ընդ որում ստեղծվեց մի աշխատություն, որը շատ է օգնելու դատավորներին անկախ դատավորի իմիջը կերտելու հարցում։ Ձեռնարկը հետաքրքրական է դարձել նաև այն տեսանկյունից, որ այստեղ մեկտեղվել են դատավորի անկախության նկատմամբ երկու հայացքներ՝ հայացք դրսից և հայացք ներսից, և աշխատանքը ստեղծվել է գիտական և կրթական աշխատանքի մեծ փորձ ունեցող, ինչպես նաև դատավորական գործունեության երկարատև փորձ ունեցող անձանց կողմից։ 

Ձեռնարկում անդրադարձ է կատարվել որպես դատավորի անկախության կարևոր բաղադրիչ՝ դատավորների ներքին անկախության, Վճռաբեկ դատարանի և Սահմանադրական դատարանի որոշումների, Բարձրագույն դատական խորհրդի՝ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումների պարտադիրությունը և դրանց ազդեցությունն առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների դատավորների ներքին համոզման և իրավական դիրքորոշումների ձևավորման և այլ հարցերի, ինչպես նաև դատավորների նյութական և սոցիալական անկախության ապահովման հիմնախնդիրների առնչությամբ օրենսդրությանը՝ հնարավորինս համարժեք մեկնաբանություններով։ Ընդ որում, բարձրացվել են նշված հարցերի կապակցությամբ օրենսդրական կարգավորումներում առկա խնդիրները և բացերը, ինչպես նաև առաջադրվել են օրենսդրական բարեփոխումների տեսլականը՝ ըստ հեղինակների։

ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանը նշել է, որ դատական իշխանության անկախության հիմնախնդիրներն իմաստավորվել են դատական իշխանության համար մետահամակարգ և ենթահամակարգ համարվող բազմաթիվ տարրերի արդյունավետության վիճակից։ Այդ մոտեցումը հնարավորություն է տվել առաջ քաշել դատական իշխանության համակարգում անկախության հասկացման, մի շարք առումներ՝ անկախությունը պետական կառույցի համակարգի հավասարամակարդակ ենթահամակարգերի հետ փոխհարաբերություններում,  դատական համակարգում ըստ իրավասության դատարանների տեսակների ու դատական ատյաններ հորիզոնական և ուղղահայաց անկախությունը միմյանցից, ներպետական դատարանի ու դատավորի անկախությունը ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների, ներառյալ դատարանների ոչ իրավաչափ միջամտությունից, դատարանի որպես պետական մարմնի ներկառուցվածքային տարրերում, որը դրսևորվում է դատական կազմի արտաքին և ներքին, դատարանի նախագահի և դատավորների, ինչպես նաև դատարանի օժանդակ ստորաբաժանումների և դատավորի փոխհարաբերություններում, դատավորի որպես պաշտանատար անձի արտահամակարգային անկախությունը, դատարանի անկախությունը հակասահմանադրական օրենքից։  Բացի անկախության վերաբերյալ, ընդ որում ոչ սպառիչ դրսևորումներից, դատավորի անկախության համար յուրահատուկ երաշխիքների նշանակություն համարվել դատավորի պատշաճ մասնագիտական նկարագիրն ու արհեստավարժությունը,  ինչպես նաև որպես մարդ-անհատի բնական ու ձեռք բերովի հոգեբանական հատկությունները, կայացած քաղաքացիական հասարակությունը և դրա ենթահամակարգերը։ 
Արդարադատության ակադեմիայում կայացած շնորհանդեսին հաջորդել է մասնագիտական քննարկում, հեղինակները պատասխանել են նաև մասնակիցներին հետաքրքրող հարցերին: 

 

Տեղեկատվություն. Ձեռնարկը մշակվել և հրատարակվել է Արդարադատության ակադեմիայի, «Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի» և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) համագործակցությամբ:

 

Ձեռնարկի էլեկտրոնային տարբերակը հասանելի է կից հղումով. https://www.kas.de/documents/269781/269830/Unabh%C3%A4ngigkeit+der+Richterlichen+Gewalt.pdf/30081a29-e567-c6f2-41b4-955bc6d786e9?version=1.0&t=1732610266411

Նորություններ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

12 փետրվարի 2025թ.

Պարզաբանումներ Սահմանադրական դատարանի 1766 որոշման վերաբերյալ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

11 փետրվարի 2025թ.

ՀԱՂՈՐԴՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ 2024 Թ. ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

29 հունվարի 2025թ.

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

27 հունվարի 2025թ.

Պարզաբանումներ Սահմանադրական դատարանի 1729 որոշման վերաբերյալ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

20 դեկտեմբերի 2024թ.

Պարզաբանումներ Սահմանադրական դատարանի 1691 որոշման վերաբերյալ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

3 հուլիսի 2023թ.

Սահմանադրական դատարանի 2023թ. ՍԴՈ-1680 որոշումը Հռոմի ստատուտի վերաբերյալ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

24 հունվարի 2025թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

24 հունվարի 2025թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

20 դեկտեմբերի 2024թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

5 դեկտեմբերի 2024թ.

ՍԴ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԱՆ ԴԻԼԱՆՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՍԻՎԻԼՆԵԹԻՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

2 դեկտեմբերի 2024թ.

ՍԴ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԱՆ ԴԻԼԱՆՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ FACTOR TV-ԻՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

19 դեկտեմբերի 2024թ.

ՍԴ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ (ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ) ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՌԱՋԻՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԻՍՏԻՆ